Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հանրապետությունում ՄԻԱՎ վարակով հիվանդներից 518-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ

Հանրապետությունում ՄԻԱՎ վարակով հիվանդներից 518-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ

1988 թվականից մինչ այս տարվա մայիսի 31-ը Հայաստանում ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1058 դեպք, որոնցից 148-ը’ 2010թ-ի ընթացքում:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները’ 755 մարդ, իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 303 դեպք: ՄԻԱՎ վարակի 22 դեպք է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների 57,7%-ը 25-39 տարիքային խմբում է:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը: Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհներով, մորից երեխային եւ արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 518-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 94-ի մոտ’ 2010թ-ի ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 248 դեպք: Մահացածների թվում կան 42 կին եւ 5 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում’ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել եւ, մասնագետների դիտարկմամբ, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով:

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանում’ 437 դեպք, որը բոլոր գրանցված դեպքերի 41,3%-ն է: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի երկրորդ տեղում Շիրակի մարզն է’ 11,3%: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 1900 է:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ