Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ գլխավոր նեոնատոլոգ. «Նորածինների մահացության թիվը նվազել է»

ՀՀ գլխավոր նեոնատոլոգ. «Նորածինների մահացության թիվը նվազել է»

Այսօր Երևանում մեկնարկած նորածինների նեոնատալ խնամքին ուղղված երկօրյա խորհրդաժողովի ժամանակ ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը հաղորդեց, որ մանկական մահացությունը հետխորհրդային երկրներում, ինչպես նաև Հայաստանում, բացի Մերձբալթիկայից, նույն մակարդակի վրա է ու բարձր չէ:


Մասնագետի գնահատմամաբ` մահացության ցուցանիշը մեր երկրում նվազել է` 16%-ից հասնելով` 11-ի, բարելավվել է ավելի քան 1000 նորածնի առողջական վիճակը:

ՀՀ գլխավոր նեոնատոլոգ ի համոզմամբ, մանկական մահացությունը բացի բժշկականից ունի նաև հստակ սոցիալական տարր:
«Սոցիալական լավ պայմաններից ելնելով անհաս ծնունդների թիվը ավելանում է` հաջողվում է այնպիսի հղիություններ պահպանել, որոնք ժամանակին վիժում էին»,- նշեց նեոնատոլոգը և հավելեց, որ վերջին 2 տարվա ընթացքում 20 %-ով ավելացել է բուժվող նորածինների թիվը։

Անդրադառնալով անհաս նորածինների կյանքը պահպանելու համար անհրաժեշտ սարքավորումներին, մասնագետը նշեց, որ այստեղ անհարժեշտ է և՛ սարքավորումներ, և՛ պրոֆեսիոնալիզմ:

«Հայ մասնագետների գիտելիքները բարձր են, սարքավորումներով էլ այժմ համալրվել և համալրվում են հանրապետության բուժկառույցները, որի արդյունքում էլ Հայաստանում իջել է մանկական մահացության տոկոսը»,- վստահեցրեց Հրանտ Կալենտերյանը։

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ