ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հայ հասարակությունը ծերանում է. 2009-ի համեմատ 2010-ին ծնելիության աճը կազմել է 1 տոկոս
2010թ–ին Հայաստանում գրանցվել է 44 810 կենդանի ծնունդ. 2009 թ.–ի համեմատ աճը կազմել է շուրջ 1 տոկոս։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ հավելելով, որ նախորդ տարի ծնունդների աճը դանդաղել է. 2009 թ.-ին Հայաստանում գրանցված ծնունդները 2008–ի համեմատ ավելացել էին 7.8 տոկոսով։
Հայաստանում 1000 բնակչի հաշվով շուրջ 14 երեխա է ծնվում։ Միջին հանրապետական ցուցանիշից շատ ծնունդներ են գրանցվել Երևանում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում։ Ծնելիության ցուցանիշը ցածր է եղել Սյունիքում և Լոռիում։
Նախորդ տարի ծնված երեխաներից 20 904-ը եղել են աղջիկներ։ Ծնողներն իրենց նորածին աղջիկ երեխաներին ավելի շատ անվանել են Մանե, այնուհետև Միլենա, Անի, Անահիտ, Էլեն, Նարե։ Տղա երեխաներին տրված անունների թվում առաջատար է եղել Նարեկ անունը, այնուհետև հաջորդել են Դավիթ, Գոռ, Էրիկ, Արման անունները։
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ահազանեց, որ Հայաստանում ծնելիության ցուցանիշը ցածր է, հայ հասարակությունը ծերանում է։ «Աշխարհում ծնունդների միջին ցուցանիշը 1000 բնակչի հաշվով 20 ծնունդն է։ 3-4 կինը միասին պետք է հինգ երեխա ծնեն, որ նորմալ լինի, իսկ Հայաստանում 3 կինը 2 երեխա են ծնում։ Քանի որ մեր հարսնացուները 3 տարով են պառավել, իսկ փեսացուները՝ 7, շատ դժվար է պառաված զույգերից երեխա սպասել»,– ընդգծեց Ադիբեկյանը։
Նա երիտասարդ տարիքի կանանց հիշեցրեց՝ կինը, ով երեխա չի ունենում, որքան էլ կրթված լինի, չի զարգանում, մնում է դեռահասության տարիքում։
01.02.2011 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ