Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում ինտերնետի աճի տեմպերը կտրուկ արագանում են

Հայաստանում ինտերնետի աճի տեմպերը կտրուկ արագանում են

2010 թ. աշնան ընթացքում Circle.am-ում գրանցվել է և՛ այցելությունների, և՛ էջերի դիտումների քանակների անընդհատ աճ: Սա է վկայում «Ինտերնետը Հայաստանում» 5-րդ զեկույցը, որի հեղինակներն են «Circle.am» և «Բիզնես 24» կայքերը:

 

Ըստ զեկույցի` սեպտեմբերին այցելությունների քանակը կազմել է 10 959 750 (էջերի դիտումներ` 49 398 218), հոկտեմբերին` 12 404 856 (55 163 063) և նոյեմբերին` 13 332 067 (58 682 223): Այս թվերը վկայում են, որ աշնան բոլոր երեք ամիսների ընթացքում գրանցվել են այցելությունների քանակների նոր ռեկորդային ցուցանիշներ: Վերոնշյալ ժամանակահատվածում Circle.am-ում գրանցվել է 270 նոր կայք:

 

Նոյեմբեր և օգոստոս ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ աշնան ընթացքում այցելությունների քանակն աճել է 50%-ով, իսկ վերջին 6 ամիսների ընթացքում այցելությունների քանակի աճը կազմել է 27.4%, բացարձակ աճը (հաշվի չեն առնվում վերջին կես տարում ավելացած կայքերի ցուցանիշները)` 20%:

 

Ընդ որում, աշնան ընթացքում հայաստանյան այցելությունների մասնաբաժինն այցելությունների ընդհանուր ծավալում աճել է: Սա Հայաստանում ինտերնետի աճի տեմպերի կտրուկ արագացման հետևանք է:

 

Սեպտեմբեր ամսին հայաստանյան այցելությունների քանակը կազմել է 5 027 500 (այցելությունների ընդհանուր թվի 45.8%-ը), հոկտեմբերին` 5 756 731 (46.4%), նոյեմբերին` 6 185 352 (46.39%): Նոյեմբեր ամսին օգոստոսի համեմատ հայաստանյան այցելությունների մասնաբաժինն աճել է 2.3 տոկոսային կետով, իսկ մայիսի համեմատ` 6.43 տոկոսային կետով կամ 58.64 %-ով:

 

58.64 %-ոց աճի մոտ 16 տոկոսային կետը բաժին է ընկնում վերջին 6 ամսում Circle.am-ում գրանցված կայքերին, ևս 8-12 տոկոսային կետ կազմում է սեզոնային բաղադրիչը: Հետևաբար մայիս-նոյեմբեր ամիսների ընթացքում հայաստանյան այցելությունների բացարձակ աճը կազմել է 30-34 %:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ