Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

19 մլն ԱՄՆ դոլար` առողջապահական համակարգի արդիականացման համար

Համաշխարհային բանկը 19 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման համար: Այդ մասին որոշում կայացվել է դեկտեմբերի 21-ին կայացած ՀԲ գործադիր տնօրենների խորհրդի նիստում:

 

Ինչպես տեղեկացնում են ՀԲ լրատվական ծառայությունից, ծրագիրը կօժանդակի Հայաստանի կառավարության ջանքերին` ուղղված ընտանեկան բժշկության հիման վրա առաջնային բուժօգնության ծառայությունների ընդլայնմանը և մարզերում հիվանդանոցային ցանցի արդիականացմանը: Ծրագրի նպատակն է բնակչությանը, մասնավորապես` ամենախոցելի խմբերին, տրամադրել առավել մատչելի, որակյալ առողջապահական ծառայություններ, ինչպես նաև ավելի լավ կառավարել հանրային առողջապահության սպառնալիքները:

 

Մասնավորապես, այս ծրագրով, կնորացվեն ևս 14 գյուղական ամբուլատորիաների ֆիզիկական պայմանները, կտրամադրվեն ժամանակակից սարքավորումներ, և բժշկական անձնակազմը կվերապատրաստվի (ընտանեկան բժիշկներ և ընտանեկան բուժքույրեր) ընտանեկան բժշկության ուղղությամբ: Ինչպես նաև կֆինանսավորվի Արարատի, Արմավիրի, Ապարանի և Գորիսի չորս մարզային հիվանդանոցների համար սարքավորումների, պարագաների և կահույքի ձեռքբերումը, լիարժեք կվերազինվեն Գավառի և Գյումրիի բժշկական կենտրոնները, կֆինանսավորվի Գյումրիում նոր հիվանդանոցի շենքի կառուցումը:


Իսկ Մեղրիի և Կապանի, Աբովյանի, Ալավերդու և Վանաձորի և Բերդի մարզային հիվանդանոցային ցանցերը ժամանակակից տեխնոլոգիաներով կվերազինվեն:

 

Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում ուսուցանվել է 1200 ընտանեկան բժիշկ և 1300-ից ավելի ընտանեկան բուժքույր: Հայաստանի 79 համայնքներում կառուցվել են նոր ամբուլատորիաներ: 66 համայնքում ամբուլատորիաները հիմնանորոգվել են: Բոլոր 255 ամբուլատորիաները և բժշկական կենտրոնները ստացել են նոր բժշկական սարքավորումներ, կահույք և այլ անհրաժեշտ պարագաներ:

 

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 25.3 միլիոն ԱՄՆ դոլար է, որից`6.3 միլիոն դոլարը Հայաստանի կառավարությունը ֆինանսավորելու է սեփական միջոցների հաշվին: ՎԶՄԲ 19 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկն ունի 25 տարվա մարման ժամկետ, այդ թվում` 10 տարվա արտոնյալ ժամկետ:

 

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո, Հայաստանին տրամադրվել է մոտավորապես 1.409 միլիարդ ԱՄՆ դոլար:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ