Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում մանկական աղքատության բարձր ցուցանիշների առնչությամբ

Հայաստանում մանկական աղքատության բարձր ցուցանիշների առնչությամբ

ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում մանկական աղքատության բարձր ցուցանիշների վերաբերյալ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից 2009թ.

 

Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների մասին վիճակագրական զեկույցի հրապարակումից անմիջապես հետո:

 

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2009թ. Հայաստանում երեխաների 38.1 տոկոսն աղքատ էր, մինչդեռ 4.5 տոկոսը` ծայրահեղ աղքատ:

 

«Մանկական աղքատության մասին նոր տվյալները չափազանց մտահոգիչ են: Ակնհայտ է, որ տնտեսական և ֆինանսական ճգնաժամից առավելագույնը տուժել են երեխաները: Այս իրավիճակը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ թե՛ երեխաների, քանի որ նրանք կարող են զրկված լինել իրենց հիմնական իրավունքներից, և թե՛ երկրի ընդհանուր զարգացման վրա»,- շեշտել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:

 

Դժբախտաբար, 2011թ. պետական բյուջեն, որը վերջերս հաստատվել է Ազգային ժողովի կողմից, բավարար չէ աղքատության պայմաններում ապրող երեխաների վիճակը բարելավելու համար: Կրթության և առողջապահության ոլորտում բյուջետային հատկացումները մնում են ցածր, և դեռևս չեն հասել Կայուն զարգացման ռազմավարության մեջ նշված մակարդակին:

 

Ուսումնասիրությունը ևս մեկ անգամ հաստատեց այն փաստը, որ Հայաստանում մանկական բնակչության շրջանում հաշմանդամություն ունեցող երեխաները ամենակարիքավոր և զրկված խումբն են հանդիսանում: Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների 70 տոկոսն աղքատ է և 13 տոկոսը` ծայրահեղ աղքատ:

 

Ուսումնասիրության համաձայն՝ ծայրահեղ աղքատ երեխաների ամենաբարձր տոկոսը գրանցվել է Լոռու մարզում` 9 տոկոս, մինչդեռ ընդհանուր մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակի մարզում, որտեղ երեխաների առավել քան 50 տոկոսն աղքատ են:

 

Ընտանեկան նպաստները շատ կարևոր են ծայրահեղ աղքատ ընտանիքների համար և առանց դրանց` ծայրահեղ աղքատ երեխաների տոկոսը կկրկնապատկվեր` 4.5 տոկոսից հասնելով մինչև 9.1 տոկոսի: Ի տարբերություն ընտանեկան նպաստների` երեխաներին տրվող նպաստները էական ազդեցություն չունեն ընդհանուր մանկական աղքատության ցուցանիշների վրա, քանի որ այդ տեսակի նպաստ ստացող ընտանիքների ցուցանիշը շատ ցածր է:

 

«Երեխաների համար աղքատությունը նշանակում է թերսնման բարձր ցուցանիշներ, երեխայի բարեկեցության և ընդհանուր զարգացման համար հիմնական պայմաններից զրկում: Այդ իսկ պատճառով մանկական աղքատության խնդրի լուծումը չի կարող սպասել, մինչև որ ֆինանսական պայմանները բարենպաստ դառնան: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի վերաուղղորդումը կարող է նվազեցնել մանկական աղքատության կործանարար հետևանքները և կոտրել աղքատության միջսերնդային շղթան, որը սպառնում է մարդկային զարգացմանն ու տնտեսական աճին»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ