Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Կրծքագեղձի քաղցկեղի ամենաերիտասարդ դեպքը` 16 տարեկան աղջկա մոտ

Կրծքագեղձի քաղցկեղի ամենաերիտասարդ դեպքը` 16 տարեկան աղջկա մոտ

Աշխարհում 2.5 մլն կին տառապում է կրծքագեղձի քաղցկեղով: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Հայ ամերիկյան կենտրոնի ռադիոլոգիական բաժանմունքի ղեկավար Անի Հակոբյանը:

 

Նրա խոսքով, կրծքագեղձի քաղցկեղը համարվում է քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկը: Ընդհանուր առմամբ, կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղից հետո առավելապես տարածված է արգանդի վզիկի քաղցկեղը: Իսկ օրինակ` ԱՄՆ-ում կանայք ավելի շատ հիվանդանում են մաշկի քաղցկեղով:

 

«Մեր կենտրոնի տվյալներով, հետազոտված 104 հազար կանանց շրջանում գրանվել է 6 100 կրծքագեղձի քաղցկեղի դեպք, որոնցից 2.5 հազար կանայք այժմ ապրում են: Տարեկան ամբողջ աշխարհում այս հիվանդությունը գրանցվում է 1.3 մլն կնոջ մոտ, որոնցից 465 հազարը մահանում են», -  ասաց նա:

 

Մասնագետը խոսելով արգանդի վզիկի քաղցկեղի մասին, նշեց, որ այն միակ քաղցկեղն է, որ հստակ կարելի է բուժել: Ըստ Ա. Հակոբյանի, մինչև 35 տարեկան կանանց խորհուրդ է տրվում ամսական մեկ անգամ շոշափել կուծքը և փոփոխության դեպքում, դիմել մասնագետի: 35-40 տարեկան կանայք միայն սոնոգրաֆիկ հետազոտություն կարող են անցնել, այդ ընթացքում, սակայն, մեկ անգամ թույլատրվում է մամոգրաֆիկ հետազոտություն անցնել, դա կոչվում է հենքային մամոգրաֆիա: Իսկ 40 տարեկանից հետո խորհուրդ է տրվում 2 տարին մեկ անգամ կատարել մամոգրաֆիկ զննություն:

 

«Այս ժամանակահատվածը պատահական չէ ընտրված: Այդ ընթացքում կրծքի քաղցկեղը չի կարող այն վիճակին հասնել, որ նույնիսկ կինը կուրծքը կորցնելու վտանգ ունենա: Այսինքն` մենք փորձում ենք հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը չշոշափվող` նախաքաղցկեղային փուլում»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ, մասնագետի հավաստմամբ, քաղցկեղի թվի համեմատական աճը կապված է նաև հայտնաբերելիության հետ: Ըստ նրա, հանրապետությունում կանայք սկսել են հաճախ դիմել մասնագետին: Ամսական հանրապետությունում գրանցվում է 30-40 կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպք:

 

Նա նշեց, որ հիվանդության երիտասարդացում էլ է նկատվում: Դեպքեր էլ են լինում, երբ հիվանդությունը հայտնաբերվում է նաև մինչև 35 տարեկան կանանց մոտ: Սակայն, որպես կանոն, կրծքագեղձի քաղցկեղ ավելի շատ գրանցվում է 45-55 տարեկան հատվածում: Ամենաերիտասարդ աղջիկը ում մոտ գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղ, մասնագետի խոսքով, 16 տարեկան է եղել: Նրա մոտ գրանցվել է բորորակ ուռուցքի չարորակացում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ