Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Մինչև 7 տարեկան երեխաներին մատուցվող բուժծառայությունները կլինեն բացառապես անվճար

ՀՀ 2011թ. բյուջեով առողջապահությանը հատկացվող գումարը կկազմի մոտ 64 մլրդ դրամ՝ 2010թ. 54 մլրդ դրամի փոխարեն։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

 

Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ առողջապահության ոլորտի հատկացումներն աճել են շուրջ 14 տոկոսով։


«Երկու տարի շարունակ պետությունը ջանքեր է գործադրում, որպեսզի մայրության, հղիության և ծննդօգնության հետ կապված բուժօգնությունը լինի բացառապես անվճար»,– ասաց նա։

 

Բաբլոյանը տեղեկացրեց նաև, որ 2011թ. պետբյուջեով մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնության ծառայությունների մատուցման մասով հատկացումներն ավելանում են երկու անգամ։


«Դա արվում է այն նպատակով, որպեսզի մինչև 7 տարեկան երեխաներին մատուցվող բուժծառայությունները լինեն բացառապես անվճար», – ասաց նա։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ