Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Մանկական մահացության ցուցանիշը մայրաքաղաքում նվազել է 25-35 %-ով

Մանկական մահացության ցուցանիշը մայրաքաղաքում նվազել է 25-35 %-ով

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մայրաքաղաքի ծննդօգնության հաստատություններում մանկական մահացության ցուցանիշը մեկ տարվա ընթացքում նվազել է 25-35 տոկոսով:


Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի նեոնատոլոգիայի բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ Արշակ Ջերջերյանը: Նա հիշեցրեց, որ անցյալ տարի մայրաքաղաքի 11 հիվանդանոցներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և BirthLink հասարակական կազմակերպության ջանքերով ապահովվել են շուրջ 144 միլիոն դրամի արժողությամբ նեոնատալ խնամքի սարքավորումներով: Մասնագետը նկատեց, որ մեկ տարին բավականին լավ ժամկետ էր արդյունքները ստուգելու, ուսումնասիրելու համար: Դրա համար ասոցիացիան շրջայցեր է կատարել հենց այն 11 հաստատություններում, որոնց նոր սարքավորումներով էին ապահովվել: «Մեկ տարվա ընթացքում նորածնային մահացության ցուցանիշի 25-35 տոկոսի նվազումը, կարծում եմ` լավ արդյունք է: Երևանից տեղափոխված նորածինների մահացության ցուցանիշն ավելի քիչ է, քան մարզերից տեղափոխված նորածինների մահացությունը»,-ասաց նա: Մասնագետը նկատեց, որ հիմնականում մայրաքաղաքի հիվանդանոցներում հետծննդյան շրջանի խնամքն ավելի բարձր մակարդակով է իրականացվում:

Ասուլիսին ներկա նեոնատոլոգ Պավել Մազմանյանը նկատեց, որ այսօր բոլոր զարգացած երկրներում նորածնային մասնագիտացված բուժօգնության պարտադիր ստանդարտ է համարվում գլխուղեղի գերձայնային հետազոտությունը: «Այս հետազոտությունը միակ մատչելի մեթոդն է, որը հնարավոր է իրականացնել տեղում, առանց նորածնի տեղափոխության: Այս մեթոդն օգտագործվում է նորածինների մոտ գլխուղեղի արյան զեղումներն ու բնածին զարգացման արատների ախտորոշման նպատակով»,-ասաց նա:

Մասնագետը նկատեց, որ այս ախտորոշումը շատ կարևոր է: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և BirthLink ՀԿ-ի կողմից իրականացվող` մայրաքաղաքի ու մարզային ծննդատներին և մանկական հիվանդանոցներին նեոնատալ սարքավորումներով ապահովելու նախագիծը հենց այդ նպատակով է արվում: Բացի այդ, նա նշեց, որ ծրագրից է բխում նաև մայրաքաղաքի ու մոտական շրջանների հիվանդանոցներում ռիսկի խմբի նորածինների մոտ գլխուղեղի գերձայնային հետազոտության սարքերի ներդնումը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ