Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Վերջին տարիներին մանկական մահացության ցուցանիշը նվազել է

Այժմ Հայաստանում անցկացվում է ժողովրդագրական, առողջապահական հարցերի հետազոտություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:

 

Այս հետազոտությունը վերաբերում է վերարտադրողական տարիքի կանանց և 0-5 տարեկան երեխաներին: «Հետազոտությունը ներառում է հարցաշար, երբ կնոջը հարցնում են` ենթադրենք ինչքան հղիություն, ծննդաբերություն է ունեցել, եթե երեխա է կորցրել, ապա որ ժամկետներում: Այսպիսի տվյալները թույլ են տալիս մանկական մահացության ցուցանիշները ճշտելու»,-ասաց Կ. Սարիբեկյանը: Ըստ նրա, նաև հարցման արդյունքում մասնագետները հետաքրքրվում են կնոջ առողջական վիճակի ինքնագնահատականով, իսկ երեխաների մոտ այլ կարգի ստուգումներ են իրականացվում:

Այսպես` կատարվում է 0-5 տարեկան երեխաների կշռում, հասակի չափում` որոշվում է նրանց զարգացման մակարդակը, համեմատվում է նախորդ տարիների ստուգման արդյունքների հետ: Ստուգվում է նաև երեխայի արյան մեջ հեմոգլոբինի քանակը: Կ. Սարիբեկյանը նկատեց, որ այս տվյալները դեռևս ամփոփված չեն և արդյունքների մասին խոսեը վաղ է:

Ինչ վերաբերում է նախորդ հետազոտություններին, ապա բաժնի պետի հավաստմամբ, նախորդ հետազոտությունները փաստել են, որ մինչև 5 տարեկան երեխաների մոտ բավականին բարձր է սնուցման խանգարումների կարգավիճակը, այսինքն` երեխաների աճի տեմպերի դանդաղում է արձանագրվել: Բացի այդ, 0-5 տարեկանների մոտ բարձ է սակավարյությունների, անեմիաների քանակը: «Բայց խնդրի մասին խոսում են ավելի շատ մահացությունների ցուցանիշները ու մահացության կառուցվածքը, թե ինչ հիվանդություններից են մահանում երեխաները կամ կանայք»,-ասաց նա:

Կ. Սարիբեկյանի խոսքով, ԱՀԿ-ի տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում, հիմնականում, մինչև 1 տարեկան երեխաների շուրջ կեսը մահանում են հղիության, ծննդաբերության կամ հետծննդաբերության շրջանից եկող խնդիրներից: Հայաստանում ցուցանիշները, ըստ նրա գրեթե նույնն են: Բացի այդ, Կ. Սարիբեկյանը նկատեց, որ բնածին զարգացման արատները մանկական մահացության կառուցվածքում մոտ 20-25 տոկոս են կազմում: Երեխաների մահացության հիմնական 3-րդ պատճառը շնչառական վարակներն են` թոքաբորբերն ու ծանր վիրուսային հիվանդությունները, իսկ 4-րդ տեղում` փորլուծային հիվանդություններն են, որոնք մահացության մոտ 7-8 տոկոս են կազմում:

Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է մանկական մահացության ցուցանիշի նվազում և դա ուղեկցվել է շնչառական ու փորլուծային հիվանդությունների կրճատմամբ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ