Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանի բնակչության 4.3 տոկոսը տեսողության խաթարում ունի

Հայաստանի բնակչության 4.3 տոկոսը տեսողության խաթարում ունի

Հանրապետությունում տեսողության խաթարում ունի բնակչության 4.3 տոկոսը: Այս մասին այսօր Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) Մոնիտորինգի և գնահատման գծով փոխտնօրեն Նայրուհի Ջրբաշյանը:


Նա նշեց, որ 2003 թվականին ՀԱՆ-ը Հայաստանի մարզերում 3 շրջայց է կատարել, այդ ընթացքում զննել է տարբեր մարզերից շուրջ 240 հազար բնակչի: Նրանցից 160 հազարի համար տվյալների շտեմարան է ստեղծվել, մուտքագրվել են տվյալներն ու վերլուծության են ենթարկվել: Ն. Ջրբաշյանի փոխանցմամբ, վերլուծության արդյունքում ստացել են հանրապետությունում թույլ տեսողության, կուրության և հիմնական ակնային հիվանդությունների տարածվածությանը վերաբերող տվյալներ:

Այսպես` 2007-2009 թվականների ՀԱՆ-ի` մարզերում կատարած շրջայցի արդյունքերով պարզվել է, որ կուրության տարածվածության գնահատականը 0.7 տոկոս է կազմել, թույլ տեսողության գնահատականը` 4.1 տոկոս: «Առողջապահության նախարարությունը ակնային հիվանդությունների տարածվածության վիճակագրության առումով հիմնականում երկու թիվ է ներկայացնում: Դրանք բնակչության հիվանդացությունն են ակնային հիվանդացություններով` ներառյալ աչքի և հավելյալ ապարատի հիվանդությունները, ինչպես նաև գլաուկոմայի հիվանդացության դեպքերը»,-ասաց նա:

ՀԱՆ-ի ներկայացուցիչը նշեց, որ իրենք ներկայացրել են նաև կատարակտի տվյալները. այս հիվանդացության տարածվածությունը կազմում է 8.4 տոկոս, գլաուկոմայինը` 6.3 տոկոս, ակնահատակի հիվանդություններինը` 7.9 տոկոս և այլն: Բացի այդ, նա նկատեց, որ Հայաստանի բնակչության շուրջ 13 տոկոսն ունի ակնային այնպիսի հիվանդություն, որը կարող է կուրության հանգեցնել: «Հայաստանում և երևի ամբողջ աշխարհում ակնային հիվանդությունների տեսակետից ամենախոցելին 50 և ավելի տարեկան բնակչությունն է: Նրանց շրջանում արդեն կուրության տարածվածությունը 3 անգամ ավելի բարձր է, քան ընդհանուր միջինի համար, իսկ կատարակտինը` 4 անգամ»,-ներկայացրեց մասնագետը:

Նշենք, որ Առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, ամբողջ աշխարհում բնակվում է 37 միլիոն կույր և 124 միլիոն վատ տեսողություն ունեցող մարդ: Յուրաքանչյուր 5 վարկյանում աշխարհում կորանում է մեկ տարեց մարդ, իսկ յուրաքանչյուր րոպեում` մեկ երեխա: Հաշվարկների համաձայն, եթե չկիրառվեն անհրաժեշտ միջոցառումներ, 2020 թ. աշխարհում կույր մարդկանց թիվը կկրկնապատկվի ու կհասնի 75 միլիոնի:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ