Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայ բժիշկները կարող են տարեկան մինչև 20 փոխպատվաստում իրականացնել. փոխնախարար

Հայ բժիշկները կարող են տարեկան մինչև 20 փոխպատվաստում իրականացնել. փոխնախարար

Հայ բժիշկները կարող են տարեկան օրգանների փոխպատվաստման շուրջ 20 վիրահատություն կատարել, ասաց ՀՀ առողջապահության առաջին փոխնախարար Հայկ Դարբինյանը:

 

«Հայաստանում օրգանների փոխպատվասման վիրահատությունների քանակը մշտապես աճում է. եթե ամենասկզբում մենք տարեկան մեկ-երկու վիրահատություն էինք անցկացնում, ապա հիմա տարեկան 10-12-ական վիրահատություն է իրականացվում: Սակայն մենք ի վիճակի ենք իրականացնել մինչև 20 փոխպատվաստում», - հինգշաբթի կառավարական ճեպազրույցի ժամանակ ասաց Դարբինյանը:

 

Նրա խոսքերով՝ Հայաստանում փոխպատվաստման առաջին վիրահատությունն անցկացվել է 1996 թ.-ին այն ժամանակ բժիշկ, իսկ այժմ ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի կողմից: Ինչպես նշեց փոխնախարարը, հիվանդը, ով երիկամի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել, հիմա էլ ողջ է:

 

Դարբինյանի տվյալների համաձայն՝ մինչ օրս Հայաստանում արդեն երիկամի փոխպատվաստման 70 վիրահատություն է անցկացվել: Միաժամանակ նա նշեց, որ դոնորական օրգանների փոխպատվաստումն անցկացվում է հարազատների մասնակցությամբ, և մեծամասամբ հենց նրանք են դառնում իրենց մտերիմների դոնորները:

 

Ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, այժմ Հայաստանում փոխպատվաստման վիրահատությունն արժե 4-5 միլիոն դրամ (10,8 հազար դոլարից մինչև 13,5 հազար դոլար): Դարբինյանն ընդգծեց, որ տրանպլանտոլոգիայի զարգացումը կախված է «Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքի արդյունավետ կիրառումից, ինչպես նաև երկրում Դոնորական օրգանների բանկի ձևավորումից:

 

Փոխնախարարը տեղեկացրեց, որ դոնորական օրգանների բանկն իրենից ներկայացնելու է լաբորատորիա, որտեղ անհրաժեշտ պայմաններում պահվելու են դոնորական օրգաններ, որոնք վերցվել են հատուկ մասնագիտացված բուժհաստատությունների կողմից: Ինչպես նշեց Դարբինյանը, հայկական բանկը ներառվելու է միջազգային ցանցի մեջ, և անհրաժեշտության դեպքում այլ երկրներից Հայաստան են բերվելու դոնորական օրգաններ և հակառակը:

 

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել «Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքում փոփոխությունն և լրացումներ կատարելու օրինագիծը, որոնց համաձայն՝ փոխպատվաստում չի համարվում արհեստական օրգանների և կենդանիների օրգանների փոխպատվաստումը: Ըստ փոփոխությունների՝ նման վիրահատությունը համարվելու է իմպլանտացիա:

Սկզբնաղբյուր. ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ