Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«ՍՇՎ-ներով հիվանդացության դեպքերի նվազում է գրանցվել»

«ՍՇՎ-ներով հիվանդացության դեպքերի նվազում է գրանցվել»

Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն այսօր Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետությունում սուր շնչառական վարակների առումով հանգիստ վիճակ է. ՍՇՎ-ների դեպքերի ավելացում չի գրանցվել:

 

«Իրականում անհանգստանալու կարիք չկա, դրանք սուր շնչառական վարակներ են, որոնք ավելի թույլ արտահայտում ունեն, քան գրիպը: Առավել ևս հիմա, երբ դեպքեր գրեթե չեն էլ գրանցվում»,-ասաց Ա. Ասոյանը: Բացի այդ, Ա. Ասոյանը նշեց, որ ՍՇՎ-ները չի կարելի շփոթել գրիպի հետ, քանի որ այն նույն ծանրությունն ու գրիպի բարդությունը չունի:

 

Գլխավոր համաճարակաբանը նաև ավելացրեց, որ ՍՇՎ-ների հետ կապված քաղաքացիները «նույնիսկ հիվանդանոցներ չեն դիմում»: Իսկ այն, որ ՍՇՎ-ները, հաճախ, ուղեկցվում են փորթուլությամբ ու փորացավով, մասնագետի հավաստմամբ, բնական է, քանի որ ՍՇՎ-ները տարբեր արտահայտումներ են ունենում: Իսկ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը Panorama.am-ին ասաց, որ այս տարվա փետրվար-մարտ ամիսներին ու անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ապրիլ-մայիս ամիսներին հանրապետությունում ՍՇՎ-ների հիվանդացության դինամիկան նվազել է: Բացի այդ, նա նշեց, որ դեպքերի քանակի կրճատման առիթով, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հրաման է ստորագրել, որ օրական մոնիտորինգների փոխարեն կատարվի շաբաթական մոնիտորինգ:

 

Նա նաև նկատեց, որ ՍՇՎ-ների առումով «Շտապ օգնություն» ծառայության «1-03» բաժանմունք հնչած ահազանգերի կտրուկ նվազում է տեղի ունեցել: Հիշեցնենք` առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունից նախապես Panorama.am-ին տեղեկացրել էին` այս տարվա փետրվարին` սեզոնային գրիպի ու ՍՇՎ-ների, ակտիվացման շրջանում, հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդացությունների ցուցանիշը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ մնացել է միևնույն մակարդակին: Լ. Թորոսյանը նշել էր, որ առողջապահության նախարարությունը շարունակում էր իրականացնել ամենօրյա մոնիթրինգ բնակչության շրջանում, և, ըստ այդմ, սեզոնային գրիպի գրանցված դեպքերը, անցյալ տարվա համեմատ չէին ավելացել:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ