Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Մասնագետ. «Արհեստական բեղմնավորման գներն առաջիկա 20 տարիներին նույնպես մատչելի չեն լինի»

Մասնագետ. «Արհեստական բեղմնավորման գներն առաջիկա 20 տարիներին նույնպես մատչելի չեն լինի»

Եվրոպական հարուստ երկրներում էլ արհեստական բեղմնավորման կարիք ունեցող բոլոր զույգերի 20 տոկոսն է միայն կարողանում օգտվել այդ ծառայությունից, իսկ Հայաստանում սա լուրջ խնդիր է: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Մարդու վերարտադրության կենտրոնի տնօրեն, «Հայաստանի վերարտադրողական բժշկության» ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը:

 

Ասոցիացիայի նախագահը նշեց, որ Հայաստանի նման աղքատ համարվող երկրներում արհեստական բեղմնավորման մատչելիության ու բոլորին հասանելիության հարցը շուտ չի լուծվի: «Առաջիկա 20 տարիներին նույնպես արհեստական բեղմնավորման գները Հայաստանում բոլոր ցանկացողների համար մատչելի չեն լինի: Դրա համար հարկավոր է ավելի շատ մտածել այն հիվանդությունները կանխարգելելու մասին, որոնց պատճառով անպտղություն է առաջանում»,-ասաց Է. Համբարձումյանը:

 

Ինչպես նշեց մասնագետը, առաջին հերթին անպտղության առաջացմանը նպաստում են վարակները: Իսկ ասուլիսի մյուս բանախոսը, առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը նշեց, որ վերարտադրողական թանկարժեք օժանդակ տեխնոլոգիաները չեն մտնում պետպատվերի ցանկ, սակայն նկատեց, որ նպատակ կա հետագայում այդ խնդիրը լուծել: ԱՆ գլխավոր մասնագետը հիշեցրեց, որ տարածքային պոլիկլինիկաներում բուժօգնությունն անվճար է` իրականացվում է պետպատվերի շրջանակներում: «Հղիների և հետծննդյան շրջանում գտնվող կանանց համար բուժօգնության մատչելիությունը նույնպես ապահովված է»,- եզրափակեց Գ. Ավագյանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ