Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Այս տարի առաջին եռամսյակում արձանագրվել է ծնունդների թվի 7.2 % աճ

Այս տարի առաջին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է ծնունդների թվի 7.2 տոկոս աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

 

Այսօրվա ասուլիսում այս տվյալները ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նա նշեց, որ այս տարի առաջին եռամսյակում գրանցվել է 10 611 ծնունդ, իսկ նախորդ տարվա հունվար-մարտին` 9 902 ծնունդ: Նրա խոսքերով, այս տարվա առաջին եռամսյակում մահացության ցուցանիշը նվազել է 7.3 տոկոսով:

 

Այս տարի գրանցվել է մահացության 7 280 դեպք, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 7856 մահվան դեպք: Կ. Կույումջյանը նշեց, որ 0-1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2 %-ով` կազմելով 113 դեպք:

 

Այս տարի առաջին եռամսյակում հղիության հետ կապված բարդությունների պատճառով (ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում) գրանցվել է մայրական մահացության 1 դեպք: Խոսելով մահացության պատճառների մասին` Կարինե Կույումջյանը նշեց, որ 50.3 տոկոսը մահացել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, 18.8 տոկոսը` նորագոյացություններից, 6.7 տոկոսը` շնչառական օրգանների, 4.6 տոկոսը` մարսողական համակարգի հիվանդություններից, 3.8 տոկոսը` դժբախտ պատահարներից, մնացածն այլ պատճառներից: Նա նաև հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի նվազել են արյան շրջանառության համակարգի, շնչառական օրգանների և մարսողական համակարգի հիվանդությունները:

 

Ավելացել են դժբախտ պատահարներից, վարակիչ հիվանդություններից նորագոյացություններից մահացության դեպքերը: Խոսելով բնակչության բնական հավելաճի մասին` նա նշեց, որ այն այս տարի առաջին եռամսյակում կազմել է 62.8 տոկոս կամ 3331 մարդ: Նա նաև հայտնեց, որ տարեսկզբի համեմատ ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է 2400-ով: Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 251.9 հազ. մարդ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ