Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում աճում ու երիտասարդանում է թմրամոլությունը

Հանրապետության նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանն այսօրվա ասուլիսում նշեց, որ թմրամոլության առումով Հայաստանն աշխարհում բարվոք դիրքերում է գտնվում: Նրա հավաստմամբ, Հայաստանում 2008 թվականին բուժման է դիմել 490 մարդ, այն դեպքում, երբ 2001 թվականին այդ թիվը 7-ն էր, 2002-ին՝ 12, 2003-ին և 2004-ին՝ 40, 2005-ին՝ 150 հոգի, 2006-ին՝ 170, իսկ 2007-ին՝ 205 մարդ:

 

Խոսելով թմրամոլության տենդենցների մասին, Պ. Սեմերջյանը նշեց, որ Հայաստանում այն աճում ու երիտասարդանում է: «Եթե համեմատական անցկացնենք ամբողջ աշխարհի ու մեր տարածաշրջանի հետ, ապա պետք է նշել, որ Հայաստանն ամենաբարվոք վիճակում է: Չնայած դրան, Հայաստանում հաշվառված է 1141 թմրամոլ: Հաշվառված նշանակում է մարդիկ, ովքեր երբևիցե դիմել են բուժօգնության»,-ասաց Պ. Սեմերջյանը:

 

Ըստ նարկոլոգիական կենտրոնի տնօրենի, Թբիլիսի քաղաքում հաշվառված է մոտ 4 հազար թմրամոլ, Բաքվում՝ 28 հազար: Թմրամոլության միջին տարիքը հանրապետությունում համարվում է 25-45 տարեկանը: 45 տարեկանից ավելի, մասնագետի հավաստմամբ, պարզապես մարդիկ չեն ապրում՝ մահանում են: Հայաստանում հաշվառված կին թմրամոլների թիվը 12-ի է հասել:

 

Բացի այդ, նրա խոսքով, հետազոտությունները ցույց են տվել, որ թմրամոլությունը հատուկ չէ սոցիալական որևէ կոնկրետ խմբի, քանի որ թմրամոլությամբ կարող է տառապել ցանկացած սոցիալական խմբին պատկանող մարդը: Միջազգային ցուցանիշների հիման վրա կատարվող հետազոտությունները թույլ են տվել պարզել, որ Հայաստանում այսօրվա դրությամբ, ըստ հաշվարկային տվյալների, կա 30 հազար թմրամոլ: Նրանցից 5-7 հազարը թմրամիջոցներն օգտագործում են ներերակային ներարկումների միջոցով: Մասնագետի խոսքով, թմրամիջոցի այս մեթոդն օգտագործողներն ամենածանր խումբն են համարվում: Հանրապետությունում, հիմնականում թմրամոլությամբ են տառապում մայրաքաղաքի բնակիչները:

 

Նշենք, որ հանրապետությունում քրեօրեն չեն հետապնդվում այն մարդիկ, ովքեր ինքնակամ դիմում են բուժման: Բացի այդ, հիշեցնենք, որ նարկոլոգիական դիսպանսերում Հայաստանի քաղաքացիների համար բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Մասնագետների հավաստմամբ, բուժումը տևում է տասը օրից մինչև 6 ամիս ընկած ժամանակահատվածում: Իսկ թե բուժումից հետո մարդը որքանով է պատրաստ վերադառնալ առանց թմրամիջոցի կյանքի, մասնագետների հավաստմամբ, կախված է մարդու կամքի ուժից, ճիշտ և առողջ ապրելու պատրաստակամությունից:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ