Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ոչ պաշտոնական տվյալներով` Հայաստանում թմրամոլների թիվը 30.000 է

Ոչ պաշտոնական տվյալներով` Հայաստանում թմրամոլների թիվը 30.000 է

Հայաստանում բուժման նպատակով նարկոլոգիական կենտրոն դիմողների թիվը տարեկան աճում է 100 տոկոսով, թմրանյութ օգտագործողների քանակը` 10 տոկոսով: Եվ թեպետ տարածաշրջանում եւ անգամ ամբողջ աշխարհում թմրանյութ օգտագործողների ցուցանիշով Հայաստանը ամենաբարվոք պայմաններում է, նարկոլոգիական կենտրոնի տնօրենը ''բարվոք'' բառը գերադասում է օգտագործել միայն չակերտների առկայության դեպքում:

 

2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 1141 թմրամոլ, որոնցից 12-ը կանայք են: Սրանք այն մարդիկ են, ովքեր երբեւիցե դիմել են բուժօգնության: Մինչդեռ, միջազգային կազմակերպությունների ներկայացրած հաշվարկներով, Հայաստանում կա 30.000 թմրամոլ, նրանցից 5000-7000-ը թմրանյութն ընդունում են ներերակային ճանապարհով: Կենտրոնի ղեկավարի տվյալներով, Թբիլիսիում միայն հաշվառված թմրամոլների թիվը 45.000-ն է, Բաքվում` 28.000:

 

Ներկայումս նարկոլոգիական կենտրոնում բուժվում է 11 հիվանդ: Սակայն գաղտնի բուժվողների թիվը մի քանի անգամ ավելին է: ''Թմրամոլների տարիքը 25-45 է: Նրանք պարզապես ավելի երկար չեն ապրում: Սոցիալական խումբն այս պարագայում որեւէ նշանակություն չունի: Նրանց հիմնական մասը մայրաքաղաքից է'', ''Հայելի'' ակումբում ասաց նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը :

 

2008 թվականին կենտրոն է դիմել 490 մարդ: Վիճակագրությունը սկսելով 2001 թվականից` Պետրոս Սեմերջյանը նշում է, որ աճ տարեցտարի գրանցվում է: ''2001 թվականին մեզ դիմել էր ընդամենը 7 մարդ'', ասաց նա:

 

Բուժումը Հայաստանի քաղաքացիների համար անվճար է: Կենտրոնում բուժումն ընթանում է երկու ուղղությամբ` կախվածության վերացում եւ առողջության վերականգնում: ''10 օրից մինչեւ 6 ամիս ժամկետում կարելի է վերացնել կախվածությունը: Ընդ որում, ֆիզիկական կախվածությունն ավելի հեշտ է բուժվում, քան հոգեբանականը: Շատ հաճախ գերադասելի է լինում ժամանակավոր հաճույքը, եւ մեզ դիմում են, երբ արդեն ծանր վիճակում են'', ասաց Պետրոս Սեմերջյանը: Բուժման դիմելուն խանգարում է ամոթը, հասարակության կարծիքը: Բացի դրանից, թմրամոլությունը քրեորեն պատժելի է: ''Հայաստանում եթե կամովին դիմում են բուժման, ապա ազատվում են քրեական պատասխանատվությունից'', հայտարարում է նարկոլոգիական կենտրոնի տնօրենը:

 

Կենտրոն շատ են դիմում Վրաստանից, Ռուսաստանից եւ Իրանից: ''Ռուսաստանում 45.000 հայազգի թմրամոլ կա: Իրանում 3.5 մլն թմրամոլ կա, որն աշխարհում վատագույն ցուցանիշն է'', ասաց Պետրոս Սեմերջյանը:

 

Պատանիներ թմրամոլների շրջանում կան: ''Սա հենց այն շրջանն է, երբ սկսում են օգտվել թմրանյութերից: Թմրամոլ երեխաներ չկան: Մեկ-երկու դեպք եղել է մանկատան 12-13 տարեկան երեխաների շրջանում: Նրանք, սակայն տառապում էին թունամոլությամբ, երբ օգտվում են տարբեր նյութերից, հիմնականում` սոսինձ կամ բենզին'', նկատեց Պետրոս Սեմերջյանը:

 

Կենտրոնի տնօրենը, ելնելով 28 տարիների իր փորձառությունից, նշում է, որ Հայաստանում առավելապես տարածված են հերոինը եւ կանեփից ստացվող թմրանյութը: ''Պահանջարկի դեպքում առաջարկի պակաս չի լինում: Թմրանյութի հասանելիությունը կախված է գումարի չափից'', նկատեց Պետրոս Սեմերջյանը:

Հեղինակ. ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Սկզբնաղբյուր. azg.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ