Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Նեոնատալ խնամքի պայմանների բարելավումը կփրկի և կբարելավի նորածինների կյանքը

Այսօրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ն հայտարարում է Հանրապետական հիվանդանոցի նեոնատալ բաժանմունքում (Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ) նեոնատալ խնամքի պայմանների բարելավմանն ուղղված ծրագրի մեկնարկի մասին:

 

Ինչպես տեղեկացրին ընկերության մամլո ծառայությունից, հանրապետական հիվանդանոցն ընդունում է Երևանից և մարզերից ժամանած ծանր հղիություն տանող բազմաթիվ կանանց, ուր ծնվում են նեոնատալ հատուկ խնամք պահանջող մեծ թվով նորածիններ:

 

Իսկ սա նշանակում է, որ այս բաժանմունքը խնամքի տակ գտնվող երեխաների համար բարձրակարգ տարատեսակ սարքավորումների կարիք է զգում: Տեղեկատվության համաձայն, երկու օր առաջ Հայաստանի բժշկական հանրությանը ներկայացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և BirthLink ՀԿ նորածնային մահացության դեպքերի կրճատմանն ուղղված նեոնատալ խնամքի պայմանների բարելավման լայնամասշտաբ ծրագիրը:

 

Աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 4 միլիոն մանուկ է մահանում կյանքի առաջին տարվա ընթացքում: Այս դեպքերի 98 տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին. դրանց 65 տոկոսը տեղի է ունենում կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, և դրա կեսից ավելին էլ` առաջին 24 ժամվա ընթացքում:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:

 

Հաշվի առնելով, որ Հայաստանում մանուկների 40 տոկոսը ծնվում է Երևանում, այս նախագիծն իրականացվում է մայրաքաղաքի տաս ծննդատներում, ինչպես նաև` նորածնային բաժանմունք ունեցող մանկական հիվանդանոցում: Այս հաստատություններին մասնավորապես տրամադրվել է թվով 101 սարք` ինկուբատորներ, շնչառության ապահովման համակարգեր, մոնիտորներ և առաջին անհրաժեշտության այլ սարքավորում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ