Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Սրտաբանները գտել են, թե ինչպես պայքարել սրտային անբավարարության դեմ. biostem.am

Սրտաբանները գտել են, թե ինչպես պայքարել սրտային անբավարարության դեմ. biostem.am

«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն:

«Պուլսացող կպչուկ»-ը կարվում է սրտին, որը, որոշ ժամանակ անց, վերածվում է հրաշալի աշխատող մկանային հյուսվածքի: Բացի դա, այն արտադրում է նյութ, որն ընդունակ է վերականգնել պացիենտի սրտի բջիջները:

Ճագարների վրա կատարված փորձերը պարզել են, որ մեթոդը բացարձակապես անվնաս է: Մարդկանց վրա փորձարկումները պետք է սկսվեն առաջիկա 2 տարիներին:

Հիշեցնում ենք, որ սրտային նոպան լինում է, երբ զարկերակը, որով սիրտը արյուն է ստանում, փակվում է: Արդյո զարգանում է սուր թթվածնային քաղց և սրտի բջիջներն սկսում են մահանալ: Այդ կերպ սիրտը կորցնում է արդյունավետ կերպով արյուն մատակարարել և զարգանում է սրտային անբավարարություն: Գիտնականների խոսքով, նոր մեթոդը կօգնի պայքարել սրտային նոպաների դեմ, եթե այն կիրառվի ավանդական դեղորայքային բուժման հետ:

Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ