Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Ֆիբրինային գելը` պորտալարային արյունից, ռեգեներատիվ բժշկության նոր հույսն է. biostem.am

Ֆիբրինային գելը` պորտալարային արյունից, ռեգեներատիվ բժշկության նոր հույսն է. biostem.am

Bioengineering հանդեսի տվյալների համաձայն, հույն գիտնականները պորտալարային արյունից ստացված ֆիբրինային գելի հետ կապված հետազոտություններ են իրականացրել, որոնք հաստատել են վերքերի ապաքինման արագացման և հյուսվածքների ռեգեներացիայի դրդման  գելի ընդունակությունը: Ներկայում բժիշկներն աշխատում են այդ պատրաստուկի  արտադրության չափանիշների մշակման վրա, որպեսզի հասանելի դառնա կլինիկական օգտագործման համար:

Ֆիբրինային գելը, որպես բնական կենսանյութ, կարելի է օգտագործել մաշկի, աճառների, ոսկրերի, վերքերի ապաքինման և դեղորայքի ներդրման համար: Այն նախկինում պատրաստում էին պերիֆերիկ /վենոզ/ արյան պլազմայից: Նոր հետազոտություններն ապացուցում են, որ գելի արտադրության ալտերնատիվ և ավելի արդյունավետ աղբյուր է պորտալարային արյունը:

Հարկ է նշել, որ պորտալարային արյունից ֆիբրինային գելի ստացումը կդառնա լրացուցիչ ապահովություն ընտանիքների համար, որոնք ծրագրում են պահել նորածին երեխայի պորտալարային արյունն` ընտանիքի կենսաբանական պահպանության համար, սակայն հավաքված արյան քանակը պետք է բավարար լինի:

Գոյություն ունեն որոշակի չափանիշներ, որոնք որոշում են պորտալարային արյան անհրաժեշտ քանակը ցողունային բջիջներ անջատելու և հետագայում դրանց տրանսպլանտացիայի կամ երկարատև պահպանման համար:


Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ