Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Մարդ-սարդ

Մարդ-սարդ

Իսկ եթե այդ կերպ, ասենք ենոտի ձվաբջջի մեջ ներդրվի մարդկային բջջի կորի՞զ: Կստացվի՞, արդյոք, մարդ-ենոտ: Տեսականորեն այդպիսի էակը՝ խիմերան, կլինի երկու տեսակների հիբրիդ: Չին գիտնականներն արդեն այդ տեսությունից քայլ են արել դեպի պրակտիկա: 2003 թ. Երկրորդ շանխայյան համալսարանի գիտնականների խմբով՝ Խու Չժեն Շենյի ղեկավարությամբ, ստացվել են հիբրիդներ մի քանի մարդկանց մաշկի բջիջներից և ճագարի ձվաբջջից:

Վերջինները նախապես ազատվել են ճագարի ԴՆԹ-ից, որից հետո այդտեղ ներդրվել է մարդու ԴՆԹ: Այդպիսով, հիբրիդը ճագարից ստացել է միայն միտոխոնդրիալ ԴՆԹ-ի ոչ մեծ քանակություն:


«Բեղմնավորվել» է ավելի քան 400 ձվաբջիջ, իսկ մինչև բլաստոցիտների փուլ հասել են մոտավորապես 100 «խիմերճ:  Արհեստական էակների հետագա կյանքն արհեստականորեն ընդհատվել է. թե ով կարող է աշխարհ գալ այդպիսի էմբրիոնից, չին գիտնականները չեն համարձակվել պարզել:

Սակայն, արդեն 2004 թ. Մինեսսոտիի հետազոտողներին հաջողվեց աճեցնել խոզ` մարդկային արյամբ: Իսկ այս տարվա սկզբում պրոֆեսոր Իրվինգ Վայսսմանը` Ստենորդի ցողունային բջիջների Ինստիտուտի տնօրենը, հայտարարեց մարդու ուղեղով մկան էմբրիոն ստանալու մտադրության մասին:

 

Բայց այն հարցին, թե այդպիսի մուկն ավելի խելացի՞ կլինի իրեն ստեղծողներից, գիտնականները դեռևս չեն կարող պատասխանել:

Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ