Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Ցողունային բջիջների կիրառումն օր-օրի դառնում է առավել ակտուալ. biostem.am

Ցողունային բջիջների կիրառումն օր-օրի դառնում է առավել ակտուալ. biostem.am

Ցողունային բջիջը ոչ հասուն (չտարբերակված) բջիջն է, որից կարող են զարգանալ բազմաբջիջ օրգանիզմի տարատեսակ բջիջներ: Ցողունային բջիջներն ընդունակ են ինքնավերականգնման՝ կիսվելու առանց տարբերակման և առանց ֆենոտիպի փոփոխման: Այդպիսի վիճակում նրանք կարող են անսահմանափակ կիսվել: Ցողունային բջիջների կարևոր հատկություն է նրանց ներուժը (պոտենտությունը)՝ բջիջների տեսակների որոշակի քանակի ստեղծման հնարավորությունը: Այսպես, տոտիպոտենտություն նշանակում է, որ տվյալ ցողունային բջիջը կարող է սկիզբ տալ օրգանիզմի ցանկացած բջջի, իսկ պլյուրիպոտենտությունը՝ ցանկացած բջիջ, բացի սաղմնային թաղանթի բջիջները:

Մուլտիպոտենտ բջիջների հնարավորությունները փոքրացած են մինչև մեկ սաղմնային թերթիկի սահմանները: Այսպես, մեզոդերմայի ցողունային բջիջը կարող է դառնալ սրտամկանի, ստամոքսի հարթ մկանների, ոսկրերի, աճառների, արյան նախատիպ, բայց ոչ նեյրոնների, որոնք առաջանում են էկտոդերմից:

Փաստորեն, զիգոտան (բեղմնավորված ձվաբջիջը) նույնպես ցողունային բջիջ է:

Այս բջիջները կարող են զգալ քիմիական ազդանշանները, որոնք նրանց դրդում են տեղափոխվել վնասված հյուսվածքներ և տարբերակվել, որից հետո նրանք վերականգնում են վնասված կամ մահացած բջիջները` նպաստելով ապաքինմանը:

Վերջին ժամանակները կլինիկական պրակտիկա է ներդրվել ցողունային բջիջների տրանսպլանտացիան, ինչը նոր մոտեցում է շատ հիվանդությունների բուժմանը՝ նյարդային, սիրտ-անոթային և այլ օրգան-համակարգերի, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին, վերքերի ապաքինմանը, ինչպես նաև` երիտասարդացման:

Ցողունային բջիջների հետազոտման կարևորագույն քայլը ճապոնացիներ Կատսուտոսի Տակախասիի և Սինյա Յամանակայի բացահայտումն էր. սոմատիկ բջիջների (մարմնի բջիջների` սեռական բջիջներից զատ), կերպափոխումը պլյուրիպոտենտ ցողունային բջիջների: Ինդուկցված ցողունային բջիջների  (արհեստականորեն ստացված) ուսումնասիրության համար Սինյա Յամանական և Ջոն Գերդոնը 2012 թ. արժանացան Նոբելյան մրցանակի:

Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ