ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները ստեղծել են 3D- գել` ցողունային բջիջների ավելի արդյունավետ ստացման համար. biostem.am
Ցողունային բջիջները վերջին տարիներին աշխարհի տարբեր ծայրերի բազմաթիվ հետազոտական թիմերի համար հանգուցաքար են: Նրանց օգնությամբ գիտնականները պլանավորում են բուժել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում նաև՝ նեյրոդեգեներատիվ: Բայց կա մի մեծ ԲԱՅՑ, որը խանգարում է գիտության մեջ այս ուղղության զարգացմանը: Իհարկե, խոսքը վերաբերում է այդ բջիջների աճեցմանը: Այդ գործընթացը հեշտ չէ և շատ ծախսատար է: Ստենֆորդյան համալսարանի աշխատակիցներին հաջողվել է գտնել միջոց, որը հեշտացնում է ցողունային բջիջների աճեցումը և նշանակալիորեն հեշտացնում գիտնականների կյանքը:
Ցողունային բջիջների աճեցման ժամանակակից միջոցներն օգտագործում են 2D մակերեսների տեխնոլոգիան: Ճիշտ է, դրա համար գիտնականներին պետք է բավականին շատ ազատ տարածություն: Եվ «շատ» ասելով, իսկապես, պետք է հասկանալ, որ խոսքը գնում է չափազանց ընդարձակ կառույցի մասին: Հենց այդ պատճառով որոշվեց գտնել ալտերնատիվ մեթոդ, որը կտնտեսի շենքային տարածքը և հետազոտողների ծախսերը: Պատասխանը պարզ էր. անհրաժեշտ է աճեցման 2D տեխնոլոգիայից անցնել 3D-ի: Խնդրի լուծումը գտնվեց պոլիմեր գելի մեջ, որը հնարավորություն է տալիս ցողունային բջիջներին աճել եռաչափ տարածության մեջ, այլ ոչ թե` մեկ հարթության:
«3D կուլտուրայի աճեցման համար մեզ պետք է ընդամենը 162 դյույմ լաբորատոր տարածություն: Համեմատության համար՝ նույն քանակի ցողունային բջիջների 2D աճեցումը մեզնից կպահանջեր 162 ֆուտ տարածություն: Տարբերությունը 100 անգամից ավելի է: Տպավորում է, այնպես չէ՞»,-թղթակիցների հետ կիսվել է հետազոտության գլխավոր հեղինակ Կրիս Մադլը` Ստենֆորդի Խեյլշորն լաբորատորիայի բիոինժեներիայի դոկտորը:
Նոր 3D-գելը ցողունային բջիջներին հնարավորություն կտա փոխհարաբերվել իրենց շրջակա միջավայրի հետ, միաժամանակ մնալով միմյանց հետ կապի մեջ: Բջիջների միջև կապը խիստ կարևոր է, քանի որ առանց դրա նրանք արագ կորցնում են իրենց վերականգնողական հատկությունները և դառնում բուժման համար անօգուտ: Բացի ajd, բջիջների աճեցման նոր միջոցը պահանջում է շոշափելիորեն ավելի քիչ սննդանյութեր և էներգիա: Այս պահին նոր տեխնոլոգիան փորձվել է բացառապես նեյրոնային ցողունային բջիջների վրա, որոնք պիտանի են վնասված ողնուղեղի բուժման համար, կամ` oրինակ. Պարկինսոնյան հիվանդության համար: Ապագայում գիտնականները պլանավորում են փորձարկել իրենց մեթոդը նաև ցողունային բջիջների այլ տեսակների վրա:
27.06.2019 Կարդացեք նաև
24.03.2020
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ