Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Գիտնականները հասել են լաբորատորիայում մեծաքանակ դոնորական բջիջների ստեղծման գաղտնիքին. biostem.am

Գիտնականները հասել են լաբորատորիայում մեծաքանակ դոնորական բջիջների ստեղծման գաղտնիքին. biostem.am

Արյունային ցողունային բջիջները փոքրիկ հրաշքներ են: Նրանք թաքնվում են առանձին բջջում և նրան նվիրում արյունատար համակարգ վերականգնելու ունակություն, որոշ չափով կենսաբանական Մեծ Պայթյունի նմանությամբ: Սակայն մեծ ուժի հետ գալիս է և մեծ խոցելիություն: Հենց այդ «վարպետ-բջիջներն» օգտագործվում են, ինչպես լեյկեմիայի կամ արյան այլ հիվանդությունների ժամանակ, բուժման հնարավորությունները խիստ սահմանափակվում են:

Հաճախ ապրելու միակ հնարավորությունը դառնում է ոսկրածուծի փոխպատվաստումը: Վիրահատության ընթացքում վերցվում է արյան ցողունային բջիջներով հարուստ դոնորային ոսկրածուծ և ներմուծվում պացիենտի արյունային համակարգ: Ցավոք, ինչպես և օրգանների փոխպատվաստման ժամանակ, համապատասխան դոնորի ընտրությունը խիստ բարդացնում է ամբողջ գործընթացը:

Հարվարդյան բժշկական դպրոցից դոկտոր Ջորջ Դեյլի կարծիքով, առողջ հարազատ եղբայրը տալիս է ընդամենը ¼ համատեղելիություն, իսկ անծանոթը. մեկը՝ միլիոնից:


Վերջին 20 տարիների ընթացքում գիտնականները փորձել են գտնել հաջողության հնարավորությունները մեծացնելու միջոց: Եվ ահա Nature-ում հրատարակվեցին մի քանի հետազոտություններ, որոնցից երևում է, որ գիտնականները կարող են «մոտ լինել» արյան ցողունային բջիջների անսահմանափակ քանակ ստանալուն՝ պացիենտի սեփական առողջ հյուսվածքների օգտագործման հաշվին:

«Այդ քայլը հնարավորություն է տալիս բջիջներ վերցնել գենետիկ խանգարումներով պացիենտներից, օգտագործել գեների՝ գենետիկ դեֆեկտները ուղղող խմբագրում, և ստեղծել արյան ֆունկցիոնալ բջիջներ՝ առանց դոնորի վրա հույս դնելու անհրաժեշտության». ասում է հետազոտության հեղինակներից՝ Բոստոնյան մանկական հիվանդանոցի դոկտոր Ռիոիչի Սուգիմուրան:

Օգտագործելով կախարդական խառնուրդը` 7 սպիտակուցներից, որոնց անվանում են տրանսկրիպցիոն գործոններ, գիտնականների թիմը լաբորատոր ցողունային բջիջներին «համոզել է» դառնալ արյուն առաջնային բջիջներ, որոնք լրացրել են իրենց և արյան բոլոր կոմպոնենտները:
Քոլեջում ցողունային բջիջներն ուսումնասիրած դոկտոր Շախին Ռաֆին, արդեն ուղղակիորեն վերափոխել է մկների հասուն բջիջներն իսկական արյունային ցողունային բջիջների, որոնք չեն տարբերվել իրենց բնական նմանօրինակներից:

«Գիտնականներն առաջին անգամ կատարեցին բոլոր պայմանները և ստեղծեցին արյունային ցողունային բջիջներ». ասում է Մակմաստեր համալսարանից Միկ Բխատիյան, որը չի մասնակցել հետազոտություններից ոչ մեկին:

Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ