ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականներն առաջին անգամ վերստեղծել են թոքային հյուսվածք. biostem.am
Ցողունային բջիջներով բուժումը բժշկության մեջ գնալով ավելի մեծ կիրառում է գտնում: Օրինակ, չինացի գիտնականների խումբը Տունցզի Համալսարանից վերջերս ոչ միայն գտել է հայտնի տեխնոլոգիայի նոր կիրառում, այլ նաև բժշկության մեջ իրականացրել է բեկում՝ նրանց առաջին անգամ հաջողվել է վերականգնել վնասված թոքային հյուսվածք, որը, ինչպես հայտնի է, շատ վատ է ենթարկվում վերականգնման:
Ինչպես գրում է EurekAlert-ը, դեռևս 2015 թ-ին պրոֆեսոր Վեյ Ցզոն՝ գործընկերների հետ, մկների թոքային հյուսվածքից առանձնացրել է ցողունային բջիջներ p63+/Krt5+, որոնք, ինչպես պարզվել է, ունեն հյուսվածքների ու թոքերի կառուցվածքային էլեմենտների վերականգնման խիստ բարձր պոտենցիալ: Հետագա փորձերի ընթացքում գիտնականները պարզել են, որ SOX9+ մարկերով նշված բջիջներն ընդունակ են ցողունային բջիջների դերում հանդես գալ ոչ միայն կրծողների մոտ, այլ նաև՝ մարդկանց: Այդ հիպոթեզի հաստատման համար գիտնականները SOX9+ մարկերով մարդկային ցողունային բջիջները տրանսպլանտացրել են իմունոդեֆիցիտի վիրուսով վարակված մկների վնասված թոքերում: Բջիջների փոխպատվաստումից 3 շաբաթ անց վնասվածքի տեղում առաջացել է նոր թոքային հյուսվածք: Այդպիսով, հնարավոր եղավ ենթադրել, որ մարդկանց սեփական ցողունային բջիջների պատվաստումը նույնպես կտա նման արդյունք:
Կրծողների բջջային հյուսվածքի հյուսվածքաբանական անալիզը ցույց է տվել որ կրծողի հյուսվածքների շուրջ հայտնվել են նոր բջջային կառուցվածքներ հենց մարդկային ցողունային բջիջներից:
Բացի դա, նորաստեղծ հյուսվածքը նոր անոթային ցանց է ունեցել, որը սնել է օրգանը և հիանալի կերպով կատարել իր ֆունկցիան: Մկների զարկերակային արյան հետազոտությունը ցույց է տվել, որ թոքերի գազափոխանակման ֆունկցիան նրանց մոտ բավականաչափ վերականգնվել է:
Իսկ հետո սկսվում է ամենահետաքրքիրը. 2016 թ-ի վերջին երկու կամավորների պատվաստեցին սեփական թոքերի ցողունային բջիջներ՝ SOX9+ մարկերով: Կամավորները տառապում էին թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ՝ հյուսվածքի արտահայտված վնասմամբ և բրոնխոթոքային համակարգի ֆունկցիայի վատացմամբ: Ռեգեներացիայի պրոցեսը տևեց 3 ամիս, որի ընթացքում չնկատվեց ոչ մի կողմնակի ազդեցություն: Այնուհետև մեկ տարվա ընթացքում պացիենտներին հսկել են և իրականացրել բոլոր անհրաժեշտ թեստերը:
2017 թ-ի վերջին կատարվեց ստուգողական հետազոտություն: Փորձի մասնակիցները նշեցին ինքնազգացողության լավացում՝ անցել է հազը և հևոցը, իսկ տոմոգրաֆիան ցույց տվեց բրոնխների և թոքային հյուսվածքի նշանակալի վերականգնում:
12.04.2019 Կարդացեք նաև
24.03.2020
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ