Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Գիտնականները ստեղծել են ունիվերսալ իմպլանտներ, որոնք օրգանիզմի կողմից չեն արտամղվի. biostem.am

Գիտնականները ստեղծել են ունիվերսալ իմպլանտներ, որոնք օրգանիզմի կողմից չեն արտամղվի. biostem.am

Ցանկացած նյութ /այդ թվում նաև բիոլոգիական/, որը չի ստեղծված մեր օրգանիզմի կողմից, ամեն դեպքում համարվում է օտար և արտամղվում: Նույնիսկ, եթե դրանք պատրաստված են ամենանորագույն իներտ նյութից, ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ արտամղման ռեակցիա չի ընթանա: Իսկ ՛՛մարել՛՛ իմուն համակարգը դրա համար, կնշանակի օրգանիզմը ենթարկել լրացուցիչ վտանգի: Այնուամենայնիվ, Թել Ավիվի Համալսարանի հետազոտողների խումբը մտածել է իմպլանտների անհատական պատրաստման միջոց, որն օրգանիզմին կստիպի դրանք ընկալել որպես սեփական հյուսվածք:


Ինչպես հայտնում է Phys.org-ը, աշխատանքի հիմքում ընկած է ցանկացած տեսակի իմպլանտների ստեղծման տեխնոլոգիան՝ բիոպսիայի ժամանակ վերցված ճարպային բջիջների ոչ մեծ «չափաբաժիններից»:

«Մեզ հաջողվեց ստեղծել անհատականացված տեխնոլոգիա՝ ճարպային հյուսվածքի բջիջների դիֆերենցացիայի այլ օրգանների տարբեր տեսակի բջիջների՝ սկսած կարդիոմիոցիտներից մինչև ողնուղեղային և գլխուղեղային բջիջներ: Քանի որ և բջիջները, և օգտագործվող նյութը վերցված են պացիենտից, իմպլանտը չի առաջացնում իմունային պատասխան՝, ապահովելով դեֆեկտավոր օրգանի ճիշտ ռեգեներացիա».-հայտարարել է Թել-Ավիվի Համալսարանի բիոտեխնոլոգիայի, ինժեներիայի ամբիոնի պրոֆեսոր Տալ Դվիրը:


Վերոնշյալը իրականացնելու համար գիտնականները կվերածրագրավորեն ճարպային հյուսվածքի բջիջները ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջների՝ ընդունակ որոշակի պայմաններում փոխվել ցանկացած տեսակի բջիջների:
Ներկայում գիտնականները զբաղված են իրենց տեխնոլոգիան հետևյալ նպատակներով օգտագործելով՝ վնասված ողնուղեղի վերականգնման, միոկարդի ինֆարկտի ռեգեներացիայի, ինչպես նաև կենդանի մոդելների վրա Պարկինսոնի հիվանդության բուժման ժամանակ դոֆամինէրգիկ իմպլանտների օգտագործման: Բացի դա, ապագայում գիտնականները ցանկանում են իրենց մեթոդը փորձարկել այլ օրգանների վերականգնման համար, ինչպիսին են աղիները և աչքը:

«Մեր տեխնոլոգիայի օգնությամբ մենք կարող ենք ծրագրավորել ցանկացած տեսակի հյուսվածք, իսկ տրանսպլանտացիայից հետո ստիպել արդյունավետորեն վերականգնվել ցանկացած հիվանդ կամ վնասված օրգանի: Լրիվ անհատականացված հյուսվածքային իմպլանտների տեխնոլոգիան թույլ կտա մեզ դա իրականացնել իմունային պատասխանի նվազագույն ռիսկով»:

Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցողունային բջիջները հաղթահարել են ՁԻԱՎ-ը. biostem.am
Ցողունային բջիջները հաղթահարել են ՁԻԱՎ-ը. biostem.am

2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Պորտալարային ցողունային բջիջների կարևորությունը. biostem.am
Պորտալարային ցողունային բջիջների կարևորությունը. biostem.am

Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...

Սրտաբանները գտել են, թե ինչպես պայքարել սրտային անբավարարության դեմ. biostem.am
Սրտաբանները գտել են, թե ինչպես պայքարել սրտային անբավարարության դեմ. biostem.am

«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Ցրված սկլերոզը և ծեր պացիենտների սեփական ցողունային բջիջների ցածր արդյունավետությունը. biostem.am
Ցրված սկլերոզը և ծեր պացիենտների սեփական ցողունային բջիջների ցածր արդյունավետությունը. biostem.am

Ցրված սկլերոզը քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդային ելուստների միելինային թաղանթը: Բուժման մոտեցումներից է պացիենտների սեփական մեզենխիմալ...

Ֆիբրինային գելը` պորտալարային արյունից, ռեգեներատիվ բժշկության նոր հույսն է. biostem.am
Ֆիբրինային գելը` պորտալարային արյունից, ռեգեներատիվ բժշկության նոր հույսն է. biostem.am

Bioengineering հանդեսի տվյալների համաձայն, հույն գիտնականները պորտալարային արյունից ստացված ֆիբրինային գելի հետ կապված հետազոտություններ են իրականացրել, որոնք հաստատել են վերքերի ապաքինման արագացման և հյուսվածքների...

Արտաբջջային վեզիկուլներ. biostem.am
Արտաբջջային վեզիկուլներ. biostem.am

Մեր օրգանիզմում հայտնաբերվել են կառուցվածքներ, որոնք օժտված են առավել մեծ վերականգնողական ներուժով, քան ցողունային բջիջները: Դրանք, այսպես կոչված, ցողունային բջիջների արտաբջջային վեզիկուլներն են...

Ցողունային և սեռական բջիջներ. biostem.am
Ցողունային և սեռական բջիջներ. biostem.am

Բոլորի ուշադրությունը սևեռված է այն ցողունային բջիջներին, որոնք, առանց որևէ խնդրի, կիսվում են օրգանիզմից դուրս մինչև 300 անգամ /2 տարուց ավելի/ և ընդունակ են դառնալ ցանկացած տեսակի բջիջ, նույնիսկ նեյրոն, սրտամկանի...

Հասուն օրգանիզմի ցողունային բջիջները. biostem.am
Հասուն օրգանիզմի ցողունային բջիջները. biostem.am

Հասուն օրգանիզմի ցողունային բջիջներն ապահովում են մարդու նորմալ զարգացումը, մասնակցում հիվանդ, վնասված հյուսվածքների վերականգնմանը, սակայն մեծահասակների բջիջները նույնքան ունիվերսալ չեն, որքան էմբրիոնի բջիջները...

Վերքերի ապաքինում. biostem.am
Վերքերի ապաքինում. biostem.am

Վերքային գործընթացի խնդիրը, չնայած  վերջին շրջանում ոլորտի բազմաթիվ հետազոտություններին, մնում է հրատապ: Պորտալարի խողովակի ցողունային բջիջները` մետաքսի ֆիբրոինի հիմքի վրա, օգտագործվել են  մաշկային բազմաշերտ...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Մարդ-սարդ
Մարդ-սարդ

Իսկ եթե այդ կերպ, ասենք ենոտի ձվաբջջի մեջ ներդրվի մարդկային բջջի կորի՞զ: Կստացվի՞, արդյոք, մարդ-ենոտ: Տեսականորեն այդպիսի էակը՝ խիմերան, կլինի երկու տեսակների հիբրիդ: Չին գիտնականներն արդեն այդ տեսությունից քայլ են արել դեպի պրակտիկա...

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան  ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի առանձնահատկությունների...

Պորտալարային արյունը` հեմոպոետիկ և մեզենխիմալ ցողունային բջիջների պահեստարան. biostem.am
Պորտալարային արյունը` հեմոպոետիկ և մեզենխիմալ ցողունային բջիջների պահեստարան. biostem.am

Պորտալարային արյունը պարունակում է ցողունային բջիջների երկու հիմնական տեսակ՝ հեմոպոետիկ (ГСК)  և մեզենխիմալ (МСК) բջիջներ:

Մեզենխիմալ բջիջներն ընդունակ են վերականգնել ցանկացած օրգան: Այն, ինչ կարող է կյանքի ընթացքում...

«Ջերմոցներ» բջիջների համար. biostem.am
«Ջերմոցներ» բջիջների համար. biostem.am

Էմբրիոնալ ցողունային բջիջներն (ԷՑԲ) աճեցվում են հատուկ պայմաններում: Խնդիրն այն է, որ պետք է նրանց թույլ չտալ ինքնուրույն մասնագիտանալ, այլ սկսել այդ մասնագիտացումը անհրաժեշտ ուղղությամբ` տարբեր նյութեր ավելացնելով...

Ցողունային և սեռական բջիջներ. biostem.am
Ցողունային և սեռական բջիջներ. biostem.am

Բոլորի ուշադրությունը սևեռված է այն ցողունային բջիջների վրա, որոնք, առանց որևէ խնդրի, կիսվում են օրգանիզմից դուրս մինչև 300 անգամ (2 տարուց ավելի) և ընդունակ են դառնալ ցանկացած տեսակի բջիջ, նույնիսկ նեյրոն...

Ինքն իրեն` էմբրիոն. biostem.am
Ինքն իրեն` էմբրիոն. biostem.am

Ներկայում էմբրիոնալ բջիջներից աճեցնում են հյուսվածքներ, հեռանկարում` նաև օրգաններ կաճեցվեն: Ցանկացած դեպքում, համատեղելիության խնդիրը դեռևս մնում է չլուծված: Իմուն համակարգը հարձակվում է օտար բջիջների վրա, արդյունքում բերելով դրանց...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ