ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները գտել են աչքի արհեստական ցանցաթաղանթ աճեցնելու մեթոդը. biostem.am
Բժշկության զարգացման արդեն ներկայիս մակարդակով մենք կարող ենք փոխպատվաստման նպատակով աճեցնել բազմաթիվ հյուսվածքներ: Բայց խնդիրն այն է, որ դա մեծ մասամբ վերաբերում է բավականին պարզ կառուցվածք ունեցող հյուսվածքներին, որոնցից են մաշկը, ոսկրերը կամ մկանները: Եվ որքան հյուսվածքն իր կազմությամբ բարդ է, այնքան բարդ է նրա ստացումը ՛՛փորձանոթում՛՛: Ըստ բարդության առաջին տեղում կարելի է դնել թերևս գլխուղեղի, ողնուղեղի և ցանցաթաղանթի հյուսվածքները: Եվ հենց վերջինիս աճեցման մեթոդն են գտել Ջոնս Խոպկինսի համալսարանի /ԱՄՆ/ փորձագետները:
Լաբորատոր պայմաններում ցանկացած հյուսվածքի ստացման հիմնական խնդիրը հանդիսանում է տրիգերային գործոնների և պայմանների բացահայտումը, որոնք բերում են այդ բջիջների նախատիպերի տարբերակման, երբ ցողունային բջիջ ստանալու բուն գործընթացն առանձնապես բարդ չէ:
Ցանցաթաղանթի բջիջները բաժանվում են 2 տիպի՝ ցերեկային և մթնշաղային տեսողության պատասխանատուներ ցուպիկների և շշիկների: Ընդ որում, գույները ճանաչող բջիջներն իրենց հերթին բաժանվում են 2 ենթախմբի՝ S տիպի բջիջներ՝ սպեկտրի կապտա-մանուշակագույն հատվածը ընկալող, М տիպի բջիջներ՝ կանաչ-դեղին, իսկ L տիպի բջիջները՝ կարմիր գույներ որսացող /մի խոսքով, հատկապես այս կամ այն խմբի բջիջների դեֆեկտն է առաջացնում դալտոնիզմի տարբեր ձևերը/: Իսկ այդ բոլոր բջիջները զարգանում են մեկ տեսակի բջիջներից: Եվ գիտնականները պարզել են, թե ինչն է ազդում նրանց զարգացման վրա:
Ողնաշարավոր կենդանիների և մարդու հետազոտման ընթացքում պարզվել է, որ ցանցաթաղանթի բջիջների ձևավորման գործընթացներում կարևոր դեր են խաղում վահանագեղձի թիրեոիդային հորմոնները և հատկապես տրիյոդթիրոնինը: Տրիյոդթիրոնինի ավելացումից հետո ցողունային բջիջների սնուցման միջավայրին, որոշակի պայմաններում սկսվում է բջիջների ֆունկցիոնալ տարբերակումը: Ընդ որում, հորմոնի ավելցուկը առաջացնում է S տիպի բջիջների զարգացման արգելակում և M ու L բջիջների զարգացում, իսկ տրիյոդթիրոնինի անբավարարությունը՝ հակառակը:
Այս գործընթացը բավականին աշխատատար է, բայց հետազոտողները կարողացել են աճեցնել գործող ցանցաթաղանթ, որն արձագանքում է լույսին: Հեղինակների խոստովանությամբ իրենց աշխատանքը կարող է բանալի դառնալ ոչ միայն արհեստական ցանցաթաղանթի ստեղծման, այլ նաև դալտոնիզմի և այլ տեսողական ֆունկցիաների խանգարումների թերապիայի համար:
13.03.2019 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...
07.01.2021
Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է...
17.09.2020
NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/ սկսել են մարդկային բջիջներ աճեցնել: Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան...
16.09.2020
Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...
01.04.2020
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
30.03.2020
Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման...
24.03.2020
Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի...
05.03.2020
Փաստ առաջին
Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած...
02.03.2020
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...
05.02.2020
«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...
01.02.2020
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYkaCyjW' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ