Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Լաբրատորիայում առաջին անգամ աճեցրել են կերակրափողի հյուսվածքներ. biostem.am

Լաբրատորիայում առաջին անգամ աճեցրել են կերակրափողի հյուսվածքներ. biostem.am

Չնայած մեր օրգանիզմի վերականգնողական բավականին բարձր հնարավորություններին, որոշ վնասումների դեպքում դա չի օգնում: Այդ պատճառով այնպիսի ուղղության զարգացումը, ինչպիսին է վերականգնողական բժշկությունը, խիստ կարևոր է: Եվ վերջերս Ցինցինատի մանկական հիվանդանոցի ամերիկացի հետազոտողները կարողացան կարևոր բացահայտում անել՝ նրանց՝ պատմության մեջ առաջին անգամ, հաջողվել է լաբորատոր պայմաններում աճեցնել կերակրափողի հյուսվածքներ:

Օգտագործելով ցողունային բջիջներ, ներկայումս կարելի է աճեցնել ցանկացած օրգան և հյուսվածք, բայց տրախեան առանձնանում է: Հարցն այն է, որ տրախեան և նրան կից շնչափողը էմբրիոգենեզի ընթացքում զարգանում են միևնույն բջիջներից, այդ պատճառով կարևոր էր պարզել, ի՞նչն է հատկապես պատասխանատու այս կամ այն օրգանի զարգացման համար: Եվ  Cell Stem Cell պարբերականի հրատարակչության հաղորդման համաձայն, հենց դա էլ հաջողվել է ԱՄՆ-ի հետազոտողներին:

Լաբորատոր կենդանիների  հետ կատարված փորձարկումերի արդյունքում գիտնականները հետևել են, հատկապես ո՞ր գեներն են նրանց մոտ արգելակվում և ակտիվանում էմբրիոնի զարգացման ընթացքում: Պարզվել է, որ տրախեայի և կերակրափողի զարգացման գործընթացում կարևոր դերը պատկանում է Sox2  գենին: Երբ այն ակտիվ է, ապա ցողունային նախաբջիջներից ձևավորվում են կերակրափողի հյուսվածքներ, իսկ եթե ակտիվ չէ, ապա՝ տրախեայի բջիջներ:

Հետագայում, փորձարկումները բջջային մակարդակով կրկնելիս, ազդելով  Sox2  գենով ցողունային բջիջների վրա, հաջովել է ոչ միայն աճեցնել  կերակրափողի բջիջներ, այլ նաև հասցնել հյուսվածքը մինչև 800 միկրոմետր երկարության: Ավելին, արհեստականորեն ստեղծված  օրգանի և «օրիգինալի» բիոպտատների համեմատության ժամանակ բջջային մակարդակով դրանց միջև ոչ մի տարբերություն չի եղել: Ինչպես պնդում են աշխատանքների հեղինակները. նոր տեխնոլոգիան խիստ լավ հեռանկարներ ունի:

«Նոր օրգանները ոչ միայն կօգնեն հասկանալ, թե ինչպես են առաջանում կերակրափողի զարգացան տարբեր բնածին դեֆեկտները, այլ նաև հնարավորություն կտան աճեցնել բջիջներ և հյուսվածքներ փոխպատվաստման համար»:

Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ