Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Ամերիկացիները հաբ են ստեղծել, որի ազդեցությունը 2 շաբաթ կարող է տեւել. news.am

Ամերիկացիները հաբ են ստեղծել, որի ազդեցությունը 2 շաբաթ կարող է տեւել. news.am

Ամերիկյան գիտնականները դեղորայքի համար նոր պարկուճ են ստեղծել, որն ընդունելուց հետո մինչեւ 2 շաբաթ մնում է ստամոքսում՝ դանդաղ դուրս թողնելով դեղի չափաբաժինները: Բերանի միջոցով ընդունվող դեղորայքն ազդեցության սահմանափակ ժամանակ ունի, քանի որ արագորեն անցնում է աղեստամոքսային տրակտի միջով, որտեղ դրանց վրա ազդում է ագրեսիվ միջավայրը:

 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լանգերի թիմը նոր պարկուճի ստեղծման ուղղությամբ աշխատել է մի քանի տարի՝ կենտրոնանալով Իվերմեկտին հակապարազիտային միջոցի օգնությամբ մալարիայի բուժման ուղղությամբ: Այս միջոցը սպանում է դեղորայքն ընդունած մարդու կամ կենդանու խայթած ցանկացած մոծակի: Խոզերի վրա անցկացված փորձը ցույց է տվել, որ դեղի ազդեցությունը 2 շաբաթ է տեւել: Պարկուճի ներսում հատուկ կառուցվածք կա, որը նման է 6 ճառագայթ ունեցող աստղի: Յուրաքանչյուր ճառագայթ, որտեղ լցվում է դեղորայքը, կամուրջով միացված է աստղի միջուկին:

 

Ընդունելուց հետո արտաքին պարկուճը լուծվում է, իսկ «աստղը» մնում է ստամոքսում. այն բավական մեծ է, որպեսզի դիմակայի այնտեղից իրեն դուրս մղող ուժերին, բայց չափազանց փոքր, որպեսզի խցանի ելքը: Երբ աստղի ճառագայթներում առկա դեղորայքն ավարտվի, կամուրջները նույնպես կլուծվեն: Մաթեմատիկական մոդելավորման օգնությամբ Ռոբերտ Լանգերն ու նրա գործընկերները հաշվարկել են, որ եթե նոր մալարիայի դեմ դեղորայքով պարկուճը գոյություն ունեցող թերապիայի հետ օգտագործեն հիվանդների 70%-ը, արդյունքն այնպիսին կլինի, ինչպես, եթե թերապիա ստանային ոչ թե հիվանդների 70%-ը, այլ 90%-ը:

 

Ներկայում գիտնականները փորձում են նման պարկուճներ ստեղծել արեւադարձային այլ հիվանդությունների, ինչպես նաեւ ՄԻԱՎ-ի եւ տուբերկուլոզի բուժման համար:

 

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. health.mail.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ