Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Ամերիկյան նեյրոֆիզիոլոգ Վանյա Աբգարյանն ուղեղում «պլացեբոյի կենտրոն» է բացահայտել. news.am

Ամերիկյան նեյրոֆիզիոլոգ Վանյա Աբգարյանն ուղեղում «պլացեբոյի կենտրոն» է բացահայտել. news.am

Ամերիկացի գիտնականները մարդու ուղեղում պլացեբոյի յուրահատուկ «կենտրոն» են բացահայտել, որի խթանումը կարող է դառնալ քրոնիկական ցավերի դեմ պայքարի բանալի եւ հանգեցնել օփիումային ցավազրկողներից հրաժարման:

«Մեր տեխնոլոգիան բժիշկներին թույլ կտա տեսնել ուղեղի այն հատվածները, որը հիվանդի ուղեղում գործարկվում է ցավի երեւակման ժամանակ, եւ այդ տվյալներն օգտագործել այդ զգացումները ճնշող դեղորայք ընտրելիս: Բացի այդ, «պլացեբոյի կենտրոնի» ակտիվությանը հետեւելը մարդուն ցավից ազատող դեղորայքի արդյունավետությունը գնահատելու հնարավորություն կընձեռի»,- հայտարարել է Չիկագոյի (ԱՄՆ) Հյուսիսարեւմտյան համալսարանի աշխատակից Վանյա Աբգարյանը:

Աբգարյանն ու նրա գործընկերները նման եզրակացության են հանգել 60 մարդկանց ուղեղի աշխատանքին հետեւելուց հետո, ովքեր տառապել են ծնկահոդի քրոնիկական ցավից: Գիտնականները նրանց առաջարկել են ցավի դեմ նոր «դեղ» ընդունել, որը դեպքերի կեսի համար ոչ թե ցավազրկող է եղել, այլ պլացեբո:

Կամավորները երեք շաբաթվա ընթացքում խմել են ցավազրկողներ եւ դրանց կեղծ նմանակները: Այդ ընթացքում գիտնականները ՄՌՏ-ի միջոցով հետեւել են նրանց ուղեղի ակտիվությանը: Համեմատելով նյարդային համակարգի տարբեր շրջանների ակտիվությունը՝ նրանք փորձել են պարզել, թե պլացեբոն իր ներգործության մեխանիզմով արդյո՞ք տարբերվում է ցավազրկողներից:

Այս դիտարկումները հաստատել են, որ պլացեբոյի արդյունքն, իսկապես, կարելի է օգտագործել քրոնիկական ցավերը ճնշելու համար, եւ ցույց տվել, որ մարդու ուղեղում հատուկ գոտի կա, որի ակտիվությունը կանխատեսում է, թե նրա վրա որքանով ուժգին կազդեն նման «կեղծ» հաբերը: Այն գտնվում է աջ կիսագնդում, ուղեղի առջեւի հատվածի կեղեւի ծալքերից մեկի վրա: Աբգարյանի եւ նրա գործընկերների փորձերը ցույց են տվել, որ կեղեւի հարեւան հատվածների հետ այդ շրջանի կապերի քանակը որոշում է, թե մարդը որքան սաստիկ է արձագանքում պլացեբոյին եւ ինչպես են տարբեր ցավազրկողներն ազդում նրա աշխատանքի վրա:

Օրինակ՝ գիտնականները պարզել են, որ որոշ դեպքերում դեղորայքն ուժգնացնում է պլացեբոյի արդյունքը, իսկ այլ մարդկանց մոտ՝ հակառակը, ցավազրկողներն այն ճնշել են եւ դրանով իսկ ցավն ավելի արտահայտիչ դարձրել: Հոդվածի հեղինակները կարծում են, որ դա կարելի է բացատրել, թե քրոնիկական ցավերով հիվանդներից շատերն ինչու ընդունակ չեն դրանցից ազատվել նույնիսկ շատ ուժեղ ցավազրկողների օգնությամբ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ