Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Գիտնականները մարդու օրգանիզմում յուրատեսակ «վեցերորդ զգայարան» են հայտնաբերել. 1in.am

Գիտնականները մարդու օրգանիզմում յուրատեսակ «վեցերորդ զգայարան» են հայտնաբերել. 1in.am

Կենսաբանները պատահաբար մարդու ԴՆԹ-ում հայտնաբերել են գեն, որը պատասխանատու է «վեցերորդ զգայարանի»՝ տարածության մեջ մարմնի բնազդային դիրքավորման աշխատանքի համար, որի վնասումը հանգեցնում է հավասարակշռության և շոշափելիքի հետ կապված խնդիրների առաջացման: Այս մասին ասվում է New England Journal of Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականները PIEZO2 գենի անսպասելի գործառույթը մարդու օրգանիզմի աշխատանքում և յուրատեսակ «վեցերորդ զգայարանի» զարգացման գործում բացահայտել են ամերիկյան կլինիկաների՝ սկոլիոզի գերծանր ձևերով տառապող 2 մարդկանց հիվանդությությունների պատմություններն ուսումնասիրելիս:

Ուսումնասիրելով նրանց ԴՆԹ-ն՝ գիտնականները պարզել են, որ երկու հիվանդների դեպքում վնասված է եղել PIEZO2 գենը, որը նախկինում կենսաբանները համարում էին պատասխանատու թեթև հպումները զգալու համար:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բացի հպումները ճանաչելուց՝ PIEZO2-ը մարմնում ունի այլ դեր ևս՝ «տարածության զգացում»:

Այն արտահայտվում է նրանով, որ մարդը, ում PIEZO2-ը նորմալ վիճակում է, բավականաչափ լավ է հասկանում՝ որտեղ և ինչ դիրքով է գտնվում իր մարմինը, եթե ինքը փակի աչքերը՝ ինչպիսի առարկաների է դիպչում և ինչ կա շրջապատում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ