Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Կենսաբանները ձեռքեր եւ ոտքեր աճեցնելու միջոց են գտել. news.am

Կենսաբանները ձեռքեր եւ ոտքեր աճեցնելու միջոց են գտել. news.am

Գիտնականները պարզել են կենդանական բոլոր տեսակների համար ընդհանուր գեները, որոնք նպաստում են վերջույթների վերականգնմանը: Մաունթ Դեզերտ կղզում կենսաբանական լաբորատորիայի հետազոտողները սեկվենավորման տեխնոլոգիայի (ԴՆԹ-ի կառուցվածքը պարզելու) օգնությամբ ուսումնասիրել են այն օրգանիզմների գենոմները, որոնք հայտնի են կորսված լողակները կամ թաթերը վերականգնելու կարողությամբ. ակվարիումային դանիո-ռերիո ձկների (Danio rerio), ակսոլոտլների (Ambystoma  ցեղատեսակի երկկենցաղների  թրթուրների), Մեքսիկայի լճերի սալամանդրների (Salamandra ցեղատեսակ) եւ ճառագայթափետուր ձկների (Actinopterygii դաս), որոնք ապրում են Աֆրիկայի ջրամբարներում:

Նրանց հաջողվել է ի հայտ բերել այն գենետիկ մեխանիզմները, որոնք ներկա են հետազոտվող տեսակներից յուրաքանչյուրում: Քանի որ տվյալ օրգանիզմների ընդհանուր նախնին գոյություն է ունեցել 420 մլն տարի առաջ եւ ժամանակակից կենդանիների մեծամասնությունը, ներառյալ` մարդիկ, նրա սերունդներն են, պետք է որ տիրապետեն վերոհիշյալ գեներին: ԴՆԹ-ի այդ հատվածները կարեւոր դեր ունեն բալստեմայի ձեւավորման մեջ` բջիջների պոպուլյացիայի, որոնք կուտակվում են վերքի մեջ վերջույթների անդամահատումից հետո: Դրանցից հետագայում նոր վերջույթ է աճում կորսվածի փոխարեն:

Գեների վրա ազդում է կարգավորող մոլեկուլների` միկրոՌՆԹ-ների ցանց, որոնք անջատում են ԴՆԹ-ի ակտիվ հատվածները: Գուցե հենց այդ պատճառով մարդու մոտ հյուսվածքների վերականգնման մեխանիզմներն այնքան ակտիվ չեն, որքան կենդանիների մոտ: Եթե ազդեն միկրոՌՆԹ-ների վրա, հետագայում հնարավոր է բուժման նոր մեթոդներ մշակել, որոնք նպաստում են վերքերի արագ առողջացմանը եւ վարակների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաեւ կորսված ձեռքերի եւ ոտքերի վերականգնմանը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ