Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Նոր էնդոպրոթեզները կստեղծվեն ոսկու եւ տիտանի համաձուլվածքից. news.am

Նոր էնդոպրոթեզները կստեղծվեն ոսկու եւ տիտանի համաձուլվածքից. news.am

Ծնկի եւ կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզների պատրաստման համար հատուկ համաձուլվածք է ստեղծվել: Այժմ դրանց ստեղծման համար տիտան է օգտագործվում. այն կենսաբանորեն չեզոք է, ամուր եւ ոչ թունավոր: Չնայած իր բոլոր առավելություններին, նման պրոթեզներն, այնուամենայնիվ, կոտրվում են եւ անհրաժեշտ է տեղադրումից 10 տարի անց փոխել դրանք:

Էմիլիա Մորոսանը (Emilia Morosan) Ռայսի համալսարանից (Rice University) եւ իր գործընկերները տիտանի ու ոսկու համաձուլվածք են մշակել, որը մաքուր տիտանից 4 անգամ ավելի ամուր է: Դրանից պատրաստված պրոթեզներն անհամեմատ ավելի երկար կծառայեն, կարծում են հեղինակները, որովհետեւ այդ նյութն ավելի դիմացկուն է:

Համաձուլվածքը Ti3Au անվանումն է ստացել եւ տիտանի ու ոսկու 3:1 հարաբերակցություն է պարունակում: Այն ստանալը բավականին հեշտ է եւ իդեալական համապատասխանում է էնդոպրոթեզավորմանը. այս պահի դրությամբ դա, հավանաբար, ամենաամուր միջմետաղային բաղադրյալ կենսանյութն է բոլոր գոյություն ունեցողների համեմատությամբ:

Ամենայն հավանականությամբ Ti3Au-ի համաձուլվածքից հոդերը հնարավոր կլինի տպել նաեւ 3D տպիչով: Նման տեխնոլոգիան արդեն օգտագործվում է տիտանից հոդերի պրոթեզների ստեղծման համար: Դա թույլ կտա տպել հիվանդին իդեալականորեն համապատասխանող հոդ:   Բժիշկները նախ սկանավորում են հոդը, հետո պոլիստիրոլից մակետ են պատրաստում, իսկ հետո արդեն տպում են մետաղական պրոթեզը եւ տեղադրում հիվանդի մարմնում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ