Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Գիտնականները մշակում են հեղափոխական «թերապեւտիկ պատուհան դեպի ուղեղ». 1in.am

Գիտնականները մշակում են հեղափոխական «թերապեւտիկ պատուհան դեպի ուղեղ». 1in.am

ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի գիտնականներն իմպլանտի նոր տեսակ են մշակում, որը կարող է էականորեն թեթեւացնել ուղեղի ուռուցքային հիվանդությունների եւ վնասվածքների, դեգեներատիվ խանգարումների եւ ուղեղի կաթվածների բուժումը:

Գիլերմո Ագուիլարը University of California-ից եւ Սանտյագո Կամաչո-Լոպեսը Էնսենադայի Գիտական հետազոտությունների եւ բարձրագույն կրթության կենտրոնից (Centro de Investigación Científica y de Educación Superior de Ensenada, Мехико) իտրիումի օքսիդով կայունացված ցիրկոնիումի երկօքսիդից կերամիկայի թափանցիկ տարբերակ են ստեղծել` այն նյութից, որից ազդրային իմպլանտներ եւ ատամնապսակներ են պատրաստում: Նման թափանցիկ կերամիկայից հնարավոր է գանգային իմպլանտ ստեղծել, ինչը բժիշկներին հնարավորություն կտա ոչ ինվազիվ կամ քիչ ինվազիվ լազերային թերապիա իրականացնել, որը ցուցված է վերոնշյալ հիվանդությունների դեպքում: Գանգի բազմակի անցքեր նման դեպքում այլեւս անհրաժեշտ չեն լինի, որովհետեւ «եպի ուղեղ պատուհան» թափանցիկ նյութը չի խոչընդոտի լազերի ազդեցությանը:

Փորձարկումների ընթացքում գիտնականներն արդեն կարողացել են իմպլանտով անցնող լազերի միջոցով հաջողությամբ բուժել մանրէածին վարակները, որոնք առաջացնում են E. Coli միկրոօրգանիզմները: Միաժամանակ կարիք չի եղել հեռացնել իմպլանտը, իսկ նրան շրջապատող հյուսվածքները չեն վնասվել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ «Պատուհան դեպի ուղեղ»-ը ո՛չ միայն առանձնանում է կենսահամատեղելիության լավ ցուցանիշներով, այլեւ կայուն է վարակների հանդեպ` հիմնական բարդության, որին բախվում են շատ հիվանդներ: Բացի այդ, նյութի ամրությունը զգալիորեն ավելի բարձր է, քան այլընտրանքայիններինը, որոնք պատրաստված են ապակու հիմքի վրա: Իսկ կենդանիների վրա հետազոտությունը ցույց է տվել, որ իտրիումով կայունացված ցիրկոնից իմպլանտն իմունային համակարգի հակազդեցություն կամ օրգանիզմում որեւէ այլ վատ դրսեւորում չի առաջացնում:

«Դա շատ կարեւոր բացահայտում է, որովհետեւ ցույց է տալիս, որ մեր թափանցիկ իմպլանտի եւ լազերի ազդեցության վրա հիմնված թերապիայի համադրումը թույլ կտա ո՛չ միայն բուժել ուղեղի խանգարումները, այլեւ կանխել վարակները, որոնք հաճախ հիվանդին ուղեկցում են իմպլանտի տեղադրումից հետո: Նման վարակների դեմ պայքարելը հատկապես բարդ է, որովհետեւ որոշ հակաբիոտիկներ չեն ներթափանցում հեմատոէնցեֆալային պատնեշով», - նշել է հետազոտության համահեղինակ Դեւին Բինդերը, որը Ռիվերսայդում Կալիֆորնիայի բժշկության դպրոցի նյարդավիրաբույժ է:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ