Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Իսպանացի գիտնականները երիտասարդությունը պահպանելու միջոց են հայտնաբերել. news.am

Իսպանացի գիտնականները երիտասարդությունը պահպանելու միջոց են հայտնաբերել. news.am

Քաղցկեղի հետազոտության իսպանական կենտրոնի գիտնականներին հաջողվել է մկներ ստեղծել, որոնց քրոմոսոմներում գերերկար տելոմերներ կան: Այդ դեպքում կենդանիներն ավելի երկար են երիտասարդ մնում: Գիտնականներն իրենց աշխատանքում գենետիկական միջամտությունների չեն դիմել, այլ օգտագործել են էպիգենետիկական մեխանիզմները:

Վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ սովորական բջիջները էպիգենետիկական ծրագրավորման միջոցով երկարացնելը հանգեցնում է տելոմերների երկարացման: Հետագայում ցույց է տրվել, որ նույնպիսի երեւույթ ինքնաբուխ տեղի է ունենում սաղմնային ցողունային բջիջների աճեցման ընթացքում, ընդ որում, քրոմոսոմների ծայրերը երկարում են երկու անգամ: Սակայն գիտնականները որոշել են ստուգել, թե ինչ կլինի, եթե այդ բջիջներից մուկ աճի: 

Արդյունքները ցույց են տվել, որ գերերկար տելոմերներով մկների բջիջների ԴՆԹ-ն ավելի քիչ վնասվածքներ է կուտակում, ինչպես նաեւ ավելի արդյունավետ է նորոգվում հատուկ ֆերմենտներով:  Ավելին, մոդիֆիկացիայի ենթարկված կենդանիների մոտ ավելի քիչ է եղել քաղցկեղային ուռուցքների զարգացման հավանականությունը, քան սովորական կենդանիների: Ընդհանուր առմամբ, երկար տելոմերներով մկներն ավելի երկար են երիտասարդ մնացել մոլեկուլային մակարդակում: 

Գիտնականների խոսքով, հաջորդ քայլը կլինի մկների նոր տեսակի ստեղծումը, որոնց տելոմերները երկու անգամ ավելի երկար կլինեն:  Մասնագետները մտադիր են այս եղանակով ուսումնասիրել, թե արդյո՞ք կենդանիներն ավելի երկար կապրեն այլ կրծողների համեմատ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medweb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ