Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Ստեղծվել են ինքնավերարտադրվելու ունակ սինթետիկ բջիջներ. 1in.am

Ստեղծվել են ինքնավերարտադրվելու ունակ սինթետիկ բջիջներ. 1in.am

Ճապոնիայում հաջող փորձ է կատարվել, որը, ըստ կենդաբանների, լույս կսփռի մեր մոլորակի վրա օրգանական կյանքի ստեղծման գործընթացի վրա: Այս մասին հայտնում է Poрular Science կայքը: Գիտնականները նշում են, որ լաբորատորիայում արհեստականորեն ստեղծված, այսպես կոչված՝ պրոտոբջիջները, կարող են վերարտադրվել: Ավելին՝ դրանք կարող են ինքնուրույն համալրել իրենց էներգոպաշարները: Հետազոտողների խոսքով՝ իրենք 3 «սերնդի» ընթացքում ուսումնասիրել են այդպիսի միկրոկառուցվածքների «կենսագործունեությանը»:

Պրոտոբջիջների բաղադրության մեջ կան ԴՆԹ մոլեկուլներ և սպիտակուցներ, որոնք «փաթեթավորված են» լիպիդային մեմբրանների մեջ: Ըստ հետազոտողների՝ պաշտոնապես այդ կառուցվածքները դեռ չի կարելի կենդանի անվանել, սակայն դրանց կազմում ԴՆԹ-ի առկայությունը հնարավորություն կտա «բարենպաստ պայմանների դեպքում» բազմանալ: Մոդուլավորելով միջավայրի թթվայնությունն ու այլ պայմաններ՝ ճապոնացիներին հաջողվել է պրոտոբջիջներին ստիպել կիսվել:

Գիտնականները վստահություն են հայտնել, որ ստեղծված մոդելը ստույգ նմանակում է գործընթացներ, որոնք տեղի են ունեցել հին Երկրում առաջին կենդանի էակների ձևավորման և բազմացման ընթացքում:

 

 

Ստեղծվել են ինքնավերարտադրվելու ունակ սինթետիկ բջիջներ

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ