Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Գիտնականները հայտնում են ցողունային բջիջների զանգվածային արտադրման հնարավորության մասին. med.news.am

Գիտնականները հայտնում են ցողունային բջիջների զանգվածային արտադրման հնարավորության մասին. med.news.am

Բացահայտվել է սինթետիկ նյութ, որը կարող է ցողունային բջիջների գործարանի հիմք լինել: Այս նյութի հիման վրա կսկսվի մարդու էմբրիոնալ բազմապոտենտ ցողունային բջիջների արտադրությունը, նշում են Նոթինգեմի համալսարանի գիտնականները:

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները պոլիմերներ էին փնտրում, որոնց միջոցով հնարավոր կլիներ շատ մեծ քանակությամբ մարդու էմբրիոնալ ցողունային բջիջներ աճեցնել: Օգտագործելով բարձր թողունակությամբ նյութեր՝ նրանք պարզեցին, որ պոլիմերներների միջոցով է կարելի միլիարդավոր միանման բջիջներ աճեցնել:

Այս բացահայտումը շատ կարեւոր է ռեգեներատիվ բժշկության հետագա զարգացման համար, որը վերջին 5 տարիներին աճ է գրանցել: Ցողունային բջիջների գործարանների շնորհիվ բազմաթիվ պացիենտներ կստանան կենսականորեն անհրաժեշտ բուժում: Ինչպես նշեց պրոֆեսոր Կրիս Դենինգը՝ հետազոտության հեղինակը, պոլիմերների կլինիկական փորձարկումները դեռեւս գտնվում են  վաղ փուլում, սակայն այս նյութի օգտագործումը դրա մասսայական արտադրության դեպքում կարող է սկսվել արդեն մի քանի տարի անց:

Ցողունային բջիջները, ինչպես ենթադրում են գիտնականները, ապագայում ակտիվորեն կօգտագործվեն սրտի, լյարդի, ուղեղի խնդիրների բուժման համար: Արդեն այսօր ցողունային բջիջներով բուժվում են աչքերի հիվանդություններով տառապողները:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. glavpost.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ