Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Ճապոնիայում դադարեցրել են ցողունային բջիջների «հեղափոխական հետազոտությունները». 1in.am

Ճապոնիայում դադարեցրել են ցողունային բջիջների «հեղափոխական հետազոտությունները». 1in.am

Ճապոնիայի ֆիզիկա-քիմիական հետազոտությունների ինստիտուտում (RIKEN) հայտնել են ցողունային բջիջների «հեղափոխական հետազոտությունները» դադարեցնելու մասին, հայտնում է The Japan Times պարբերականը:

 

Մասնագետներն այսպիսի որոշման են եկել, երբ այսպես կոչված՝ STAP-բջիջների վերաբերյալ աշխատանքի հեղինակ Հարուկո Օբոկատան չի հաստատել դրանց գոյությունը: Ինստիտուտի ղեկավարությունն ընդունել է առողջական վիճակից ելնելով՝ գիտնականի հրաժարականը: Ավելի վաղ STAP-բջիջներին նվիրված աշխատանքի համահեղինակներից մեկը՝ Յոսիկի Սասաին, ինքնասպան է եղել իր նկատմամբ հասարակության կողմից գործադրվող ճնշման պատճառով:

 

Բջիջների մոդիֆիկացիայի նոր մեթոդի մասին 2 հոդված հրապարակվել է 2014-ի հունվարին Nature ամսագրում: Հոդվածներում հաղորդվել է կենդանի բջիջներից անհրաժեշտ տիպի հյուսվածքների աճեցման միջոցի մասին: Գիտնականներին, նրանց խոսքով, հաջողվել է հասուն բջիջները վերածել էմբրիոնալ ցողունային բջիջների, որոնք կարող են դիֆերենցվել ցանկացած տիպի հյուսվածքների բջիջներում:

 

Ցողունային բջիջների ստացման նոր մոթեդը գիտնականներն անվանել են STAP-տեխնիկա: Հետազոտողների խոսքով՝ դա հեղափոխական հնարավորություններ էր բացում քաղցկեղային հիվանդությունների բուժման, ինչպես նաև օրգանների փոխպատվաստման համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ