Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Գիտնականները տեղեկատվական կրիչ են պատրաստել՝ աղիքային ցուպիկից. news.am

Գիտնականները տեղեկատվական կրիչ են պատրաստել՝ աղիքային ցուպիկից. news.am

Մի խումբ ամերիկացի ինժեներներ մանրէներից կազմված հիշող սարք են մշակել՝ շրջակա միջավայրի մոնիտորինգի համար, հաղորդում է Science-ը: Նորույթն, ըստ էության, անալոգային ծագման է՝ ի հակադրություն նախորդ սերնդի թվային կրիչների:  Բացի այդ, մինչ այժմ մանրէները «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով էին աշխատում՝ արձանագրելով՝ տեղի՞ է ունեցել իրադարձություն, թե՞՝ ոչ:

 

Իսկ ահա նոր «գենոմային ձայնագրիչը» արտաքին ազդակի ուժն ու տեւողությունը արձանագրելու կարողություն է դրսեւորում: Կրիչը ստանալու համար բիոինժեներները պայմաններ են ստեղծել առ այն, որ աղիքային ցուպիկը կարողանա ռեկոմբինազա անվամբ հայտնի՝ բջջի գենոմի մեջ ԴՆԹ-ի տվյալ հաջորդականությունը տեղակայելու ունակությամբ օժտված ֆերմենտն արտազատել, որից հետո տեղեկությունը պահպանության է հանձնվում մանրէի գենոմին եւ սերնդից սերունդ փոխանցվում:

 

Genetic Engineering and Biotechnology ինտերնետ-պարբերականի մեկնաբանմամբ, գիտնականներն այնուհետեւ տեղեկությունը ստացված օրգանիզմների ԴՆԹ-ի սեքվենավորմամբ կընթերցեն:

 

Մասնագետների մեկնաբանմամբ, սարքը կարող է իդեալական գործիք դառնալ էկոլոգիական եւ բժշկական դիտարկումների համար: Օրինակ՝ ցուպիկը կարելի է մարդու աղիքներում տեղակայել, որտեղից այն տվյալներ կհաղորդի ճարպերի եւ շաքարի բաղադրության կամ բորբոքման մասին: 

 

Բացի այդ, ամերիկացի գիտնականների ջանքերով իր լուծումը գտած սարքը կարող է նաեւ կենսաբանական համակարգիչներում կիրառվել:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ԱՄՆ-ում սնկերից եւ մանրէներից աճեցված անօդաչու սարքի առաջին փորձարկումներն են իրականացվել: Կոնստրուկտորների մտահղացմամբ, վթարի ենթարկվելիս այն պետք է ցնդի՝ հակառակորդի ձեռքը չընկնելու համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ