Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Գիտնականներին հաջողվել է մկներին թափանցիկ դարձնել. news.am

Գիտնականներին հաջողվել է մկներին թափանցիկ դարձնել. news.am

Քալիֆորնիցի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է թափանցիկ մկներ ստեղծել: Փորձը  բարբարոսություն կարելի էր անվանել, եթե այն հանուն գիտության զարգացման չլիներ:

Առաջին փուլում հետազոտողները քնեցրել են մկանն ու հեռացրել մաշկը: Այնուհետև կրծողի արյունատար համակարգ են ներարկել հատուկ նյութ, որը  թույլ է տվել լուսավորել մկան բոլոր օրգանները՝ միաժամանակ դանդաղեցնելով հյուսվածքների կազմալուծման գործընթացը: Արդյունքում սիրտը, թոքերը, մարսողական ուղին և  երիկամները թափանցիկ են դարձել երեք օրվա ընթացքում: Մարմնի մյուս մասերն այդ վիճակին են հասել երկու շաբաթվա ընթացքում:

Գիտնականները կարծում են, որ այսօրինակ մեթոդի կիրառումը հնարավորություն կտա առավել ստույգ ուսումնասիրել յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, ինչպես նաեւ առավել մանրամասն ուսումնասիրել ծայրամասային նյարդերի ազդեցությունը կոգնիտիվ գործընթացների վրա,- հաղորդում է S2 պորտալը:

Այդ կերպ անզեն աչքով ուսումնասիրելով օրգանիզմում ընթացող գործընթացները գիտնականները հնարավորություն կունենան տարբեր հիվանդությունների բուժման նոր եղանակներ գտնել, այդ թվում նաեւ նյարդաբանական հիվանդությունների, որոնց հետազոտման մեթոդներն այսօր բավականին սահմանափակ են:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ