Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Ճապոնացի կենսաբանները ցողունային բջիջները վերածել են ձվաբջիջների. գիտնականներ

Ճապոնացի կենսաբանները ցողունային բջիջները վերածել են ձվաբջիջների. գիտնականներ

Կիոտոյի համալսարանի գիտնականներն արդեն կարող են մկների էմբրիոնային ցողունային բջիջները վերածել լիարժեք ձվաբջիջների: Բեղմնավորման և փոխնակ մոր օրգանիզմում տեղադրելու դեպքում այդ ձվաբջիջներից առողջ մկնիկներ են ծնվում: Այս թեմայով աշխատությունը հրապարակված է Science ամսագրում:

Նախ՝ գիտնականները ցողունային բջիջները մշակել են տարբեր ազդանշանային սպիտակուցներով միախառնված լուծույթով, որպեսզի դրանք վերածվեն գոնոցիտի` վերջիններս սովորոկան էմբրիոնի դեպքում հանդիսանում են ցանկացած սեռական բջջի նախնական օրինակը: Ստացված գոնոցիտներին ավելացրել են դոնոր ձվաբջիջների հյուսվածքներից ստացված բջիջները` նախապես նրանցից հեռացնելով բոլոր սեռական բջիջները: Այնուհետեև հեղինակները ստացված խառնուրդը տեղադրել են մկների ձվարաններում:

Կրծողների օրգանիզմում գոնոցիտներից և դոնորային օժանդակ բջիջիներից ձևավորվել են ձվաբջիջներ, որոնք հասունանալով՝ բեղմնավորվել են, ապա արհեստական բեղմնավորված բջիջները տեղադրվել են փոխնակ մայր-մկան օրգանիզմում: Ծնվել են բոլորովին առողջ «արհեստական» մկնիկներ: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ