Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայ բժիշկերի կյանքից

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ծնվել է 1877 թ. դեկտեմբերի 31 (1878 թ. հունվարի 13)-ին, Ռուսաստանի Դաղստանի մարզի Դերբենդ քաղաքում:

Հայրը՝ Աստվածատրյան Հովհաննեսը եղել է Սիսիանի Բռնակոթ գյուղից:

1886-96 թթ. սովորել է Դերբենդի գիմնազիայում:

1896/97-1900 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտության բաժնում:

Դասերից ազատ ժամերին աշխատել է Ն. Վվեդենսկու ֆիզիոլոգիայի լաբորատորիայում:

1899 թ. «Նյարդի կենսունակության ժամկետը» գիտական աշխատանքի համար պարգևատրվել է ոսկե մեդալով:

1900 թ. ուսումը շարունակել է Յուրևի համալսարանի բժշկական ֆակուլտետի 3-րդ կուրսում:

1904 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիան:

Մասնագիտանալու նպատակով մնացել է աշխատելու Ակադեմիայի Վ. Բեխտերևի Նյարդային և հոգեկան հիվանդությունների կլինիկայում, դառնալով Վ. Բեխտերևի աշակերտը:

1908 թ. պաշտպանել է ատենախոսություն «Խոսելու ֆունկցիայի կլինիկական և փորձարարական-հոգեբանական հետազոտությունները» թեմայով և ստացել բժշկագիտության դոկտորի աստիճան: Այն լինելով Ռուսաստանում առաջին և օրիգինալ աշխատությունը, այսօր էլ չի կորցրել գիտական նշանակությունը:

1909-12 թթ. գործուղման մեջ է եղել արտասահմանում, որտեղ լավագույն նյարդաբանական, հոգեբուժական և հյուսվածաբանական կլինիկաներում ու լաբորատորիաներում աշխատել է Էդինգերի (Մայնի Ֆրանկֆուրտ), Բաբինսկու (Փարիզ), Օպենհեյմի (Բեռլին), Էրբի (Հեյդելբերգ) և այլ նշանավոր գիտնականների ղեկավարությամբ:

Այդ ընթացքում հեղինակել է 10 գիտական աշխատություն, որից 7-ը՝ նյարդային համակարգի ախտաբանական անատոմիայից:

1912 թ. վերադարձել է Սանկտ Պետերբուրգ և ստացել  կլինիկական պրոֆեսորի կոչում:

1912 թ. նշանակվել է Վարշավայի զինվորական հոսպիտալի նյարդային հիվանդությունների բաժանմունքի խորհրդատու-նյարդաբույժ:

1914 թ. նշանակվել է Սանկտ Պետերբուրգի Նիկոլաևյան զինվորական հոսպիտալի նյարդային հիվանդությունների բաժանմունքի խորհրդատու-նյարդաբույժ:

1916-36 թթ. ծառայել է Սանկտ Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնի պետ, այդպիսով հանդիսանալով Խորհրդային ռազմական նյարդաբուժության հիմնադիրը:

Ամբողջ 20 տարի իր տաղանդը, հմտությունն ու եռանդը նվիրաբերել է Կարմիր բանակի և ռազմածովային նավատորմի ռազմիկների բժշկական սպասարկման գործը գիտականորեն կազմակերպելու խնդիրներին:

Այդ ընթացքում որոշ ժամանակ աշխատել է նաև Ռազմա-բժշկական ակադեմիայի պետ:

Մեջբերում

«1919 թվականի օգոստոսի 24-ին անգլիական գեներալ Շատելվորտը իր զորքով պետք է հեռանար Բաքվից: Մինչ այդ, Ադրբեջանի մուսաֆաթական կառավարության պարագլուխ Ուսուբբեկովը Ղարաբաղի այդ դահիճ անգլիացու պատվին Բաքվի «Մետրոպոլ» հյուրանոցում կազմակերպել է  ճաշկերույթ: Ճաշկերույթի ժամանակ բռնակոթցի Միքայել Աստվածատրյանը մտել է դահլիճ ու մաքուր անգլերենով դիմելով Շատելվորտին ասել. – Հայ ժողովուրդը երբեք չպիտի մոռանա ձեր դավաճան արարքը` հայոց Ղարաբաղի նկատմամբ: Ձեր ձեռքերն արյունոտ են, դուք ձեզ հետ տանում եք հայ ժողովրդի անեծքը»: Սերո Խանզադյան, «Հայրենապատում» հ. Գ, Ե., 1984:

Կարմիր բանակի կազմավորման առաջին իսկ օրերից զինվորագրվել է նրա շարքերը:

1924-36 թթ. հիմնադրել ու համատեղության կարգող ղեկավարել է Ի. Մեչնիկովի անվ. կլինիկական հիվանդանոցի նյարդային հիվանդությունների բաժանմունքը, որն այսօր կոչվում է Պետերբուրգի սանիտարա-հիգիենիկ բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների կլինիկա:

1930-36 թթ. եղել է Սանկտ Պետերբուրգի Վիրաբուժական նյարդաբանության ինստիտուտի (հետագայում` Ա. Պոլենովի անվ. նյարդավիրաբուժության ինստիտուտ) խորհրդատու-նյարդաբույժը:

Նրա գիտական գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը եղել է էվոլուցիոն լույսի ներքո շարժողական և ռեֆլեկտոր խանգարումների ուսումնասիրությունը:

Նա նյարդաբանության մեջ զարգացրել է ֆիզիոլագիական ուղղվածությունը և շարժողական ու ռեֆլեկտորային խանգարումները ուսումնասիրել էվոլուցիոն տեսության տեսանկյունից:

Աշխատանքների հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ նյարդային համակարգի հիվանդությունների շատ ախտանիշներ, օրինակ Բաբինսկու և Ռոսսոլիմոյի ախտանիշները, Վերնիկե-Մաննի կոնտրակտուրան և այլն,  հանդիսանում են նյարդային համակարգի էվոլուցիոն ուղու արտացոլումները՝ ֆունկցիաների ռուդիմենտները, որոնք նյարդային համակարգի նոր բաժինների ազդեցության ներքո, ֆիլոգենեզի պրոցեսում, ենթարկվել են մորֆոլոգիական և ֆունկցիոնալ ռեգրեսի (հետընթացի):

Հայտնաբերել և նկարագրել է մի քանի ռեֆլեքսներ, որոնք մասնագիտական գրականության մեջ կոչվում են նրա անունով:

Հայտնաբերել է քունքային բլթի էպիլեպտածին գոտիները:   

Նրա հետազոտությունները նվիրված էին զգացողության խանգարումների բիոգենետիկական վերլուծության, ինչպես նաև հոգեմարմնական փոխազդեցություննրի քննարկմանը: Հանդիսանում է խորհրդային նյարդաբանության մեջ բիոգենետիկ ուղղության հիմնադիրը:

Նրա անվան հետ է կապված նյարդացավերի և նյարդաբորբերի ժամանակ նովոկաինի լուծույթի ներմաշկային սրսկման մեթոդի կիրառությունը:

Մեծ ուշադրություն է դարձրել նյարդային համակարգի օրգանական հիվանդությունների կլինիկայի ուսումնասիրությանը, հոգեմարմնական փոխազդեցություններին, ցավի պրոբլեմին, փսիխոթերապիային:

Փսիխոթերապիայի տարատեսակների մեջ եղել է հոգեվերլուծության հակառակորդը:

Կյանքի վերջին տարիներին իր հետաքրքրությունները բևեռել է զգացողության խանգարումների (ցավ, կաուզալգիա, ռեպերկուսիա, պարեսթետիկ նևրիտ, որոշ վիրաբուժական գործողություններից հետո պարադոքսալ արդյունք) ուսումնասիրության վրա:

Մշտապես նրա տեսադաշտում են գտնվել նյարդային համակարգի ֆուկցիոնալ հիվանդությունների խնդիրները:

Հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատությունների, որոնց մի մասում արտացոլված են դրույթներ, որոնք հետագայում դարձել են կորտիկովիսցերալ ախտաբանության տեսության հիմքը:

Դաստիարակել է նյարդաբույժների մի ամբողջ սերունդ, որոնցից 10-ը՝ պրոֆեսորներ:

Արժանացել է ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Մահացել է 1936 թ. մարտի 23-ին, Լենինգրադում:

Թաղված է Ալեքսանդր Նևսկու մայրավանքի գերեզմանատանը:

ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարիատի, 1936 թ. ապրիլի 5-ի թ. 52 հրամանով նրա անունով է կոչվել և այսօր էլ կոչվում է Սանկտ Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների կլինիկան, որի կողմից հրատարակվել են ականավոր գիտնականի, իրենց արդիականությունն ու գիտական արժեքը  պահպանած աշխատությունները՝  3 ստվար հատորներով:

Հարություն Մինասյանի հեղինակած
,,Հայազգի բժիշկ-գործիչներ՛՛ գրքից

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը
Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ
Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի
ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...

Հայ վիրուսաբանի դերը իմունականխարգելման զարգացման գործընթացում. Ալբերտ Կապիկյան (1930-2014). «Սալուտեմ» ամսագիր № 1
Հայ վիրուսաբանի դերը իմունականխարգելման զարգացման գործընթացում. Ալբերտ Կապիկյան (1930-2014). «Սալուտեմ» ամսագիր № 1

Վիրուսաբանության բնագավառի հսկաներից մեկը` Ալբերտ Կապիկյանը, բազմամյա աշխատանքի արդյունքում հայտնաբերել է ռոտավիրուսը և ստեղծել առաջին արտոնագրված ռոտավիրուսային պատվաստանյութը...

Սալուտեմ 1.2021
ՀՀ ԱՆ. Էմիլ Գաբրիելյանն այսօր կդառնար 90 տարեկան
ՀՀ ԱՆ. Էմիլ Գաբրիելյանն այսօր կդառնար 90 տարեկան

Ականավոր բժիշկ-գիտնական, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հիմնադիր, ակադեմիկոս...

Նվիրվում է բժիշկ-գիտնական Արփիկ Հասրաթյանի վառ հիշատակին. ysmu.am
Նվիրվում է բժիշկ-գիտնական Արփիկ Հասրաթյանի վառ հիշատակին. ysmu.am

Կյանքի 70-րդ տարում՝ 2020 թվականի մարտի 27-ին, Մոսկվայում վաղաժամ կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր...

Մելիք Սիմոնի Ռոստոմյան
Մելիք  Սիմոնի Ռոստոմյան

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է բոլորի կողմից սիրված մանկական վիրաբույժ Մելիք Սիմոնի Ռոստոմյանը: Նա 53 տարեկան էր…

ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ. Պատվաստանյութերի նախահայր Մորիս Հիլեմանը
ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ. Պատվաստանյութերի նախահայր Մորիս Հիլեմանը

Մորիս Հիլեմանը (Dr. Maurice Hilleman, 1919-2005) ըստ շատ գիտնակաների համարվում է ժամանակակից պատվաստանյութերի նախահայրը https://hillemanfilm.com/dr-hilleman: Ինչպես գրում էր նրա մասին հանրահռչակ Ռոբերտ Գալոն (ՄԻԱՎ հարուցչի...

Գրիգորի Օկոև. մարդասիրական առաքելություն` ի պետս հայրենակիցների առողջության և երջանկության
Գրիգորի Օկոև. մարդասիրական առաքելություն` ի պետս հայրենակիցների առողջության և երջանկության

Գրիգորի Գեորգիի Օկոևը Հայաստանի առողջապահության մեծ երախտավոր է ու կազմակերպիչ, մարդու վերարտադրողական առողջության գիտակ և իր իմացություններով մարդկանց երջանկություն պարգևող վաստակաշատ բժիշկ...

ԵՊԲՀ. Վիրահատարանում ինչպես մարտի դաշտում
ԵՊԲՀ. Վիրահատարանում ինչպես մարտի դաշտում

Նվիրվում է Պավել Պետրոսի Անանիկյանի հիշատակին

Արվեստի, բժշկագիտության, երաժշտության, շատ այլ բնագավառներում կան մարդիկ, որոնց կյանքն...

Պավել Պետրոսի Անանիկյան. aas.am
Պավել Պետրոսի Անանիկյան. aas.am

Ծնվել է 1930թ. մայիսի 7-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության մայրաքաղաք Երևանում:

1955թ. թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժա-պրոֆիլակտիկայի...

ԵՊԲՀ. Ավելի քան 5 տասնամյակ է՝ Լիլիա Չիլինգարյանը սովորում էր սովորեցնելով
ԵՊԲՀ. Ավելի քան 5 տասնամյակ է՝ Լիլիա Չիլինգարյանը սովորում էր սովորեցնելով

Լիլիա Չիլինգարյանի կյանքում առանցքային է Երևանի պետական բժշկական համալսարանի դերը: Նրա լուսանկարների հարուստ արխիվում առանձնանում է մի նկար. 19-ամյա ուսանողուհին պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանի հետ...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ