Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում:

1877-81 թթ. սովորել ¿ Թուրքիայի Այնթապ քաղաքի ամերիկյան բժշկական վարժարանում:

1881-84 թթ. աշակերտել է տեղի ամերիկացիբժիշկ դոկտոր Վեյչսին (Վեյթս), ապա եղել է նրա օգնական բժիշկը:

1884 թ. սովորել Նյու Յորքի Կոլումբիայի բժշկական քոլեջում:

Ապա աշխատել ու կատարելագործվել է Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի բժշկական կենտրոններում:

Մասնագիտությամբ եղել է վիրաբույժ:

1887 թ. ստացել է պրոֆեսորի կոչում:

1887 թ. վերադարձել է Կ. Պոլիս, ստացել Թուրքիայում գործելու արտոնագիր և աշխատել Այնթապի բժշկական քոլեջում:
Երբ աբդուլհամիդյան բռնակալության օրոք Այնթապի քոլեջում արգելվել է բժշկական ճյուղը, նա կրկին մեկնել է Եվրոպա և աշխատել առաջատար բժշկական կենտրոններում:
Բեռլինում 6 ամիս աշխատել է դոկտոր Ռոբերտ Կոխի մանրէաբանական լաբորատորիայում:

1888 թ. աշխատել է Վիեննայի ապա` Լոնդոնի կլինիկաներում,
1889 թ. վերադարձել և ահստատվել է Հալեպում և զբաղվել բժշկությամբ:

1896 թ. Հալեպում բացել է Մերձավոր Արևելքում առաջին ռենտգենյան կաբինետը և կատարել ընդերադիտական ախտորոշիչ հետազոտություններ:
1908/11 թ. Հալեպում հիմնել է առաջին ժամանակակից հիվանդանոցը (Ալթունյան հիվանդանոց, գործել է մինչև 1962 թ.), որն ունեցել է լաբորատորիա և դեղատուն:

1927 թ. իր հիվանդանոցում հիմնել է բուժքույրական դպրոց և զբաղվել մանկավարժությամբ` պատրաստելով որակյալ բուժքույրեր Սիրիայի համար:

Պարբերաբար մեկնել է Եվրոպա և բժշկական տարբեր մասնագիտությունների գծով կատարելագործվել առաջատար համալսարանների կլինիկաներում:

Երկար տարիներ աշխատելով Հալեպում ձեռք է բերել մեծ համաբավ ու ժողովրդականություն ինչպես Հալեպում, այնպես էլ ողջ Սիրիայում և նրա սահմաններից դուրս£

1937 թ-ից եղել է Հալեպի բժիշկների միության պատվո նախագահը:
1939 թ. արժանացել է Նյու Յորքի վիրաբույժների միջազգային քոլեջի դոկտորի գիտական աստիճանի:
Ժողովուրդը նրան կոչել է ‘’Հալեպի բժիշկների հայր’’ պատվանունով:

Զբաղվել է նաև ազգանվեր գործերով:

Մասնակցել է Հալեպում հայկական որբանոցի հիմնադրմանը, որում ապաստանել են 1915 թ. Եղեռնից փրկված շուրջ 200 երեխաներ: Անձամբ զբաղվել է նրանց կենցաղային, անձնական հիգիենայի և բուժման հարցերով:

Իր անձնական միջոցներով Հալեպում բացել է առաջին հայկական դպրոցը` հանրահայտ Հայկական վարժարանը:

Սիրիայի և հատկապես Հալեպի առողջապահության զարգացման գործում ունեցած ակնառու ծառայությունների համար արժանացել է Սիրիայի կառավարության պարգևների ու շքանշանների:

Արժանացել է Իտալական գահի ասպետ (1914), Սիրիական արքունյաց Բ (1931), Ա (1939) և Գերագույն (1950) աստիճանի շքանշանների, Նյու Յորքի վիրաբույժների միջազգային քոլեջի ոսկե մեդալի (1939):

Մահացել է 1950 թ. հունվարի 4-ին, Հալեպում:
Թաղված է Հալեպի Հայ ավետարանական Էմանուել եկեղեցու բակում:
 
Հարություն Մինասյան,
հոգեբույժ

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ