Հայ բժիշկերի կյանքից
ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի
Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել բժշկագիտության զարգացման, սերունդների կրթման, կրթության համակարգի կայացման գործում:
Պրոֆեսոր Նելլի Խոստիկյանը՝ ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի վարիչը, կյանքից հեռացավ նախորդ տարվա աշնանը՝ անավարտ թողնելով կարևոր այն առաքելությունը, որն արդեն վեց տասնամյակ կատարում էր բարձր արհեստավարժությամբ և նվիրվածությամբ:
Պրոֆեսոր Արտաշես Բեգլարյանի անվան ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնում Նելլի Խոստիկյանն աշխատում էր 1965 թվականից, իսկ 2006 թվականից մինչև կյանքի վերջ ղեկավարում էր այն:
Իր ղեկավարած ամբիոնում իր հետ կապված հիշողությունները բազմաթիվ են ու շատ ջերմ: Աշխատակիցների խոսքով՝ յուրաքանչյուրի՝ որպես մասնագետ կայացման գործում նա իր ներդրումն ունի. ծնողի նման հոգատար էր, նրբանկատ և ուշադիր, ամեն մեկի հետ յուրովի վերաբերմունք ու մոտեցում ուներ:
Կրտսեր գործընկերների գնահատմամբ՝ լինելով բարձրակարգ մասնագետ, հանրապետության գլխավոր ախտաբան՝ միաժամանակ, շատ համեստ էր ու զուսպ, չէր սիրում իր մասին խոսել, կիսվում էր իր փորձով ու գիտելիքներով: Լի էր նոր մտահղացումներով, կարդում և հետաքրքրվում էր գիտական նորություններով:
Գերպարտաճանաչ ու պատասխանատու անձնավորություն էր, նույնը իր շրջապատից էր պահանջում: Գրի էր առնում բոլոր անելիքներն ու տրվող հանձնարարականները, իսկ օրվա կամ երբեմն շաբաթվա վերջում, երբ պլանները կատարված էին, ուրախությամբ և գոհունակությամբ ջնջում էր ու նոր պլաններ կազմում՝ սկզբում մտքում, հետո արդեն գրի առնում:
Ամբիոնականները նկատում են, որ շատ հյուրասեր էր և անչափ սիրում էր ծաղիկներ, որոնցով ողողված էր իր աշխատասենյակը:
Նելլի Խոստիկյանն ինտերնատուրան ավարտելուց հետո որոշ ժամանակ մանկաբույժ է աշխատել, ապա ընդունվել կլինիկական օրդինատուրա՝ հիստոքիմիայի գծով: ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է «Տարվա կին» և «Տարվա կին մասնագետ» (2001): Պարգևատրվել է ԵՊԲՀ, ԱՄՆ նոր հազարամյակի պատվո ոսկե մեդալներով: Երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ ԱՆ գլխավոր պաթանատոմի պաշտոնը: Առողջապահության համակարգում երկարատև, անբասիր աշխատանքի, բժշկագիտության զարգացման և կադրերի պատրաստման գործում ներդրած գնահատելի ավանդի համար, մասնագիտական բարձր պատրաստվածության և պատասխանատվության համար ՀՀ ԱՆ գլխավոր պաթանատոմ Նելլի Խոստիկյանը ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015 և 2017թթ. պարգևատրվել է պատվոգրերով:
Պրոֆեսորը հեղինակ է մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների: 2016 թվականի վերջին լույս է տեսել նրա «Կլինիկական մորֆոլոգիա» դասագիրքը, որով սովորում են ապագա բժիշկները 6-րդ կուրսում: Նախքան այս հայալեզու աշխատության հրատարակումը «Կլինիկական մորֆոլոգիա» դասընթացը միայն ռուսերենով էր իրականացվում:
Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնը վերջին տարիներին համալրվել էր երիտասարդ կադրերով: Նելլի Խոստիկյանը ղեկավարում էր նաև «Հայ ախտաբան-անատոմների և ախտահյուսվածքաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի կորիզն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմն է։
«Բժշկի ուղին» շարքի անվանի մասնագետին նվիրված թողարկման ընթացքում նա ընդգծել էր, որ ԵՊԲՀ-ն իր երկրորդ ընտանիքն էր։ Նելլի Խոստիկյանի անունը սերտորեն կապված է մեր երկրում պաթանատոմիական ծառայության կայացման և զարգացման հետ: Բժիշկ-գիտնականը գրեթե վեց տասնամյակ առողջապահական համակարգում էր:
Այսօր բժիշկ-գիտնականի ծննդյան օրն է, կդառնար 81 տարեկան:


25.05.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ