Հայ բժիշկերի կյանքից
ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ. Պատվաստանյութերի նախահայր Մորիս Հիլեմանը
Մորիս Հիլեմանը (Dr. Maurice Hilleman, 1919-2005) ըստ շատ գիտնակաների համարվում է ժամանակակից պատվաստանյութերի նախահայրը https://hillemanfilm.com/dr-hilleman: Ինչպես գրում էր նրա մասին հանրահռչակ Ռոբերտ Գալոն (ՄԻԱՎ հարուցչի հայտնաբերողներից մեկը), Հիլեմանը եղել է «պատմության մեջ ամենաարդյունավետ պատվաստումների մասնագետը»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից առաջարկվող և հիմնականում տարբեր հիվանդությունների դեմ կիրառվող 14 պատվաստանյութերից 8-ը ստեղծվել է Հիլեմանի կողմից: Դրանք են կարմրուկի, համաճարակային պարոտիտի, հեպատիտ Ա-ի, հեպատիտ Բ-ի, ջրծաղիկի, մենինգոկոկի, պնևմակոկի և հեմոֆիլուսային վարակների դեմ պատվաստանյութերը, իսկ ընդհանուր առմամբ մոտ 40 պատվաստանյութի հեղինակ է:
Մորիս Հիլեմանը՝ 36 պատվաստանյութի հեղինակ
Նա իր մասնագիտական կարիերան սկսել է 1944թ-ից, երբ աշխատում էր E.R. Squibb & Sons ընկերությունում, և որտեղ ստեղծեց առաջին պատվաստանյութը, որը կիրառվում էր ճապոնական էնցեֆալիտ հիվանդության դեմ: Հետագայում 1949թ. Հիլեմանը տեղափոխվեց Ուոլտեր Րիդի անվան հետազոտությունների ռազմական ինստիտուտ որտեղ նա աշխատում էր գրիպի վիրուսի հետ՝ կենտրոնանալով վիրուսի հակածնային փոփոխությունների վրա (դրեյֆ և շիֆթ), որոնք էլ հենց ապահովում են վիրուսի փոփոխականությունը և մարդկանց ընկալունակ դարձնում գրիպի նկատմամբ: Այս փաստը հետագայում օգնեց որակավորելու 1957թ-ին գրիպի տարածումը, որպես պանդեմիա: 1957թ. Հիլեմանը տեղափոխվեց Merck & Co ընկերություն, որպեսզի ղեկավարի այդ ընկերության կողմից իրականացվող հետազոտական աշխատանքները պատվաստանյութերի վերաբերյալ, ներառյալ նաև նոր պատվաստանյութերի ստեղծումը: Հենց այս ընկերությունում նա ստեղծեց նշված պատվաստանյութերի մեծամասնությունը:
Այդ ժամանակահատվածում հատկապես հետաքրքրություն է ներկայացնում համաճարակային պարոտիտի դեմ (խոզուկ) պատվաստանյութի ստեղծումը, երբ այդ հիվանդությամբ հիվանդացավ Հիլեմանի դուստրը: Դեպքը տեղի էր ունեցել 1963թ-ին: Այդ ժամանակ 5-ամյան Ջերիլը արթնացրել էր իր հորը՝ բողոքելով կոկորդի ցավից: Հիլեմանը այդ լուրն իմանալուն պես միանգամից վերցնում է նմուշ իր դստերից ու հիվանդության հարուցչին տեղափոխում լաբորատորիա և աշխատում այդ վիրուսի հետ: Նա շատ լավ գիտակցում էր, որ այս հիվանդությունը երեխայի մոտ բացի թքագեղձերի բորբոքային ընթացքից, ինչպես նաև այլ ընդհանուր հիվանդագին երևույթներից, որոշ դեպքերում կարող է հաշմանդամության պատճառ դառնալ: Թուլացնելով վիրուսը Հիլեմանը ստեղծեց բավականին արդյունավետ պատվաստանյութ, իսկ ստացված հարուցչի պատվաստումային շտամը նա անվանեց դստեր անունով` Ջերիլ Լին, որը մինչ այսօր օգտագործվում է ԿԿԽ պատվաստանյութի մեջ (https://www.nytimes.com/2013/05/07/health/maurice-hilleman-mmr-vaccines-forgotten-hero.html): Ստեղծելով պատվաստանյութ հեպատիտ Բ-ի դեմ, կարելի է ասել, որ նա ստեղծեց առաջին պատվաստանյութը քաղցկեղի դեմ: Ընդորում նա մասնակցել է հեպատիտի Բ-ի դեմ թե՛ պլազմիդային և թե՛ ռեկոմբինանտ (գենետիկորեն փոփոխված) տեսակների ստեղծման աշխատանքներին:
Հատկանշական են նաև նրա հետազոտությունները՝ կապված վիրուսային կուլտուրաների աճեցմանը հետ տարբեր միջավայրերում, որը հիմք հանդիսացավ պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի փոխակերպմանը ինակտիվացված տարբերակից (Սոլկ)՝ պատվաստանյութի կենդանի տարբերակին (Սեբին), որը 60-ների սկզբում և հետագայում պոլիոմիելիտի դեմ պայքարում ունեցավ հսկայական ազդեցություն:
Իր հետազոտական գործունեությունը նա համատեղում էր Իմունականխարգելման Խորհրդատվական հանձնաժողովում և Իմունականխարգելման ազգային ծրագրում: Merck & Co ընկերությունում զբաղեցրած պաշտոնից հեռանալուց հետո, 65 տարեկան հասակում, նա շարունակում էր ընդգրկված լինել հիվանդությունների դեմ պայքարի մեջ, մասնավորապես Հիլեմանը աշխատում է, որպես ԱՀԿ խորհրդատու, իսկ 1988թ. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանից նա ստացել էր Գիտության Ազգային Մեդալը՝ ԱՄՆ-ում գիտության բնագավառում բարձրագույն պարգևը: Բնավ այս միակ մրցանակը չէ, որ նա ստացել է իր հետազոտությունների համար կամ զբաղեցրել տարբեր հեղինակավոր կազմակերպություններում պաշտոններ կամ հանդիսացել է ակադեմիաների անդամ:
Կյանքի վերջին տարիներին նա զբաղեցնում էր Պենսիլվանիայի համալսարանի մանկաբուժության պրոֆեսորի պաշտոնը:
Ավաղ նման գիտնականի մասին քչերն են տեղյակ, անգամ բժշկական բնագավառի մարդիկ, սակայն պետք է փաստենք և հիշենք, որ Հիլեմանը, ինչպես գտնում են շատ գիտնականներ, իր աշխատանքային գործունեության պտուղներով ավելի շատ մարդկային կյանքեր է փրկել, քան որևէ այլ բժիշկ 20-րդ դարի ընթացքում (https://www.latimes.com/archives/la-xpm-2005-apr-13-me-hilleman13-story.html):
Հոդվածի հեղինակ՝ Արման Բադալյան (Arman Badalyan)
21.04.2020 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ