Հայ բժիշկերի կյանքից
Պավել Պետրոսի Անանիկյան. aas.am
Ծնվել է 1930թ. մայիսի 7-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության մայրաքաղաք Երևանում:
1955թ. թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժա-պրոֆիլակտիկայի ֆակուլտետը։ Անանիկյանի ուսուցիչներնեն եղել անվանի վիրաբույժներ Իվան Գևորգյանը և Ս. Գալստյանը։ Ինստիտուտն ավարտելուց հետոաշխատել է Կենտրոնական հանրապետական հիվանդանոցում, եղել է վիրաբուժական բաժնի վարիչ: 1963 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։ 1976-2000 թվականներին եղել է ամբիոնի վարիչ, 1976-1998 թվականներին՝Երևանի գլխավոր վիրաբույժ, «Երկիր Նաիրի» հասարակական բարեգործական ասոցացիայի նախագահ: 1968թ.-ին դարձել է ԽՍՀՄ ԲՈՀ Վիրաբույժների մասնագիտացված խորհրդի անդամ, 1988թ.՝Կրծքասրտային վիրաբույժների եվրոպական ընկերակցության անդամ: 1968թ.-ին արժանացել է բժշկական գիտությունների դոկտոր, 1970թ.՝պրոֆեսոր կոչմանը: Պարգևատրվել է «ՄխիթարՀերացի» մեդալով, Մոսկովյան Մանեժի խոշոր Համախորհրդային ցուցահանդեսի դիպլոմով: Եղել է բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ռուսական բժշկա-տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, Էկոլոգիայի և անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ: Հայաստանի նկարիչների միության անդամ՛ նա վիրահատական նշտարին տիրապետում էր նույնքան հմտորեն, ինչքան վրձնին և գրչին: Ունի բազմաթիվ կտավներ, մասնակցել է անգամ միջազգային ցուցահանդեսների: Հայաստանի գրողների պատվավոր անդամ, ունի գրական ստեղծագործություններ: Նրան ժնորհվել է հայաստանի գիտության վաստակավոր գործիչի պատվավոր կոչումը:
Նրա աշխատանքները վերաբերվում են սիրտանոթային վիրաբուժությանը։ Պ.Պ. Անանիկյանը մշակել է ստամոքս-տասներկումատնյաաղիքային արյունահոսությունների բուժման տարբեր եղանակներ: Ուսումնասիրել է պարբերական հիվանդությունը, լեղապարկի բորբոքման ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժության հարցերը։ Առաջարկել է լեղապարկի սուր և քրոնիկ բորբոքման բուժման միասնական եղանակ։ Անանիկյանը համարվում է ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից։ Նա դաստիարակել է վիրաբույժների մի քանի սերունդ: Անվանի վիրաբույժը հեղինակ է շուրջ 500 հրատարակումների, 13 մենագրության և 3 դասագրքի։
Պ.Պ. Անանիկյանը մահացել է 2018թ.-ի դեկտեմբերի 3-ին Երևանում: Վիրաբույժների հայկական ասոցացիան իր խորին ցավակցությունն է հայտնում տաղանդավոր գիտնականի, մեծանուն վիրաբույժի, սիրելի ուսուցչի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին:
17.12.2018 Կարդացեք նաև
Հեղինակ` դոցենտ Գևորգ Յաղջյան
Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, Հայաստանի ժամանակակից վերականգնողական վիրաբուժության հիմնադիր...
13.01.2026
Վիրջինիա Ապգարի կողմից ներդրված մեթոդը նվազեցրեց մանկական մահացությունն ու դրեց նեոնատոլոգիայի հիմքերը...
14.04.2025
Որպես ազդեցիկ գիտնական, որպես մարզիկ և ֆորքբոլի (forkball) հիանալի գնդակ մատուցող, որպես արվեստի և հումանիտար գիտությունների սիրահար և որպես մեկը...
19.03.2025
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...
15.03.2023
Բժշկական համալսարանում 100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...
09.01.2023
Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...
29.08.2022
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...
29.07.2022
Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...
22.07.2022
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...
22.07.2022
Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...
12.07.2022
Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...
04.07.2022
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...
30.06.2022
Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...
02.06.2022
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...
12.05.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ