Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայ բժիշկերի կյանքից

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սիմոն Միրզոյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սիմոն  Միրզոյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)

Լրացավ ականավոր դեղաբան ու մանկավարժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի դեղաբանության ամբիոնի նախկին վարիչ Սիմոն Հակոբի Միրզոյանի ծննդյան 100-ամյակը:

 

Մեծանուն գիտնական, հանրաճանաչ դեղաբան,  պրոֆեսոր Ս.Հ.Սիրզոյանի անունն իր պատվավոր տեղն ունի հայ բժշկագիտության պատմության մեջ:

 

Հայկական նորօրյա դեղաբանական դպրոցի հիմնադիրն իր բազմամյա  գիտամանկավարժական գործունեության արդյունքում ստեղծել է հայ դեղաբանների մի  փայլուն համաստեղություն: Նրա անմիջական ղեկավարությամբ կատարվել են 14 դոկտորական և 25 թեկնածուական աշխատանքներ: Ս.Հ.Սիրզոյանը  ծնվել է Թբիլիսիում, 1910 թ. հունվարի 6-ին: Ներսիսյան դպրոցն ավարտելուց հետո, 1926 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի  բժշկական ֆակուլտետ և 193 թ. ավարտել արդեն կարգավիճակ ստացած  Երևանի բժշկական ինստիտուտը:

 

Այդ թվականից էլ սկսվում է բժշկական համալսարանի երախտավորներից մեկի` սկզբում մայր բուհի դեղաբանության ամբիոնի ասիստենտի, այնուհետև` 1936-ից մինչև 1988-ը, ամբիոնի վարիչի գիտամանկավարժական բուռն գործունեությունը:

 

1935 թ. Ս.Հ.Սիրզոյանը պաշտպանում է ատենախոսություն և ստանում բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: Այնուհետև երիտասարդ գիտնականը ձեռնամուխ է լինում օրգանիզմի վեգետատիվ և անիմալ ֆունկցիաների հարաբերության ուսումնասիրությանը, որի արդյունքում 1942թ.  պաշտպանում է դոկտորական ատենախոսություն:

 

Հայրենական մեծ պատերազմի և հետպատերազմյան առաջին տարիները երիտասարդ գիտնականի համար դառնում են նոր դեղերի ստեղծման բեղուն ժամանակաշրջան:

 

Խորապես գիտակցելով մեր հանրապետության տարածքում տեղակայված  խորհրդային զորամասերի, հոսպիտալնարի հիվանդ և վիրավոր մարտիկներին, ինչպես նաև ազգաբնակչությանն այնքան անհրաժեշտ դեղորայքի զգալի պակասը, ժամանակի հրամայականին ընդառաջ, նա ձեռնամուխ է լինում նոր դեղամիջոցների որոնմանը, ստեղծմանը` հաշվի առնելով տեղական հումքը, դեղաբույսերը, հանքային ջրերը: Նրա ղեկավարությամբ ծավալվում է հայրենանվեր մի աշխատանք, որն իր կարևորությամբ կենսական նշանակություն ուներ ոչ միայն հայ ժողովրդի համար£ Հետագա տասնամյակներում Ս.Սիրզոյանն իր ղեկավարած անձնակազմի հետ զբաղվել է բնական և սինթետիկ ծագման նոր դեղանյութերի ստեղծմամբ:

 

Գիտական բազմամյա բեղմնավոր գործունեության վերջին տարիների  ընթացքում նրա նախաձեռնությամբ ու անմիջական ղեկավարությամբ ուշադրության արժանի աշխատանքներ են կատարվել ուղեղային շրջանառության ուսումնասիրման բնագավառում, որոնց նպատակն էր լուծել այդ շրջանառության դեղաբանական մի շարք հարցեր, որոնք ունեն որոշակի գործնական նշանակություն և կապված են ուղեղի հյուսվածքի մետաբոլիզմի հետ: Նա առաջինն էր ոչ միայն Հայաստանում, այլև ողջ ԽՍՀՄ-ում, որ ստեղծեց ուղեղային արյան շրջանառության լաբորատորիա: Ուսումնասիրելով մարդու օրգանիզմի վրա հանքային ջրերի ազդեցությունը` նա իր սաների հետ հանգել է  այն եզրակացության, որ այդ ջրերի միկրոէլեմենտային կազմը որոշ դեր ունի ռեֆլեկտոր ուղիների տարբեր օղակների գործունեության մեխանիզմում: Այդ բնագավառում կատարված աշխատանքիների շնորհիվ բացահայտվեցին լյարդի ֆունկցիայի, ինչպես նաև լեղագոյացության ու ստամոքսի հյութարտադրության վրա «Ջերմուկ», «Արզնի», «Հանքավան» հանքային ջրերի ազդեցության որոշ կողմեր:

 

Ս.Սիրզոյանը հեղինակ է 2 հայտնագործության և 3 դեղապատրաստուկների, որոնք ներդրվել են գործնական առողջապահությունում:

 

Հաշվի առնելով անվանի դեղաբանի, մեծահամբավ մանկավարժի ու կազմակերպչի բացառիկ ծառայությունները` Ս.Հ.Սիրզոյանին 1955 թ. շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում:

 

1960 թ. Ս.Հ.Սիրզոյանը ընտրվել է Հայկ.ԽՍՀ  ԳԱ անդամ, երկար տարիներ եղել է ֆիզիոլոգների ու դեղաբանների համամիութենական  գիտական ընկերության նախագահության մասնագիտական մի շարք հանձնաժողովների  խմբագրական կոլեգիաների, հանրապետության նախարարների խորհրդի պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ: 1971-78 թթ. անվանի գիտնականը միաժամանակ ղեկավարել է Հայաստանի առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհուրդը` իր ավանդը ներդնելով  բժշկության բնագավառում կատարվող գիտական աշխատանքների կազմակերպումն ու կոորդինացումն ապահովող այդ կենտրոնում:

 

Նրա ծառայու´թյուններն ըստ արժանվույն են գնահատվել. ականավոր գիտնականը պարգևատրվել է մի շարք շքանշաններով, մեդալներով, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի վաստակագրով, Ն.Պ.Կրակովի անվան հուշամեդալով:

 

Համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականի  աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել և բազմիցս քաղվածվել համաշխարհային բժշկագիտական գրականության մեջ: Նա բազմիցս հրավիրվել և զեկուցումներով հանդես է եկել միջազգային բազմաթիվ գիտաժողովներում, աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Չեխոսլովիակիայում, Շվեդիայում, Հոլանդիայում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում:

 

Ս.Հ.Սիրզոյանի գիտամանկավարժական և հասարակական գործունեությանն այսօր արդեն 100-ամյա բարձունքից հետադարձ հայացք նետելով` վստահաբար կարող  ենք հավաստել, որ այդ տարիները  եղել են հարազատ ժողովրդին ու գիտությանը անմնացորդ նվիրումով ծառայելու, հանրապետության համար բժշկական բարձրորակ կադրեր պատրաստելու արգասաբեր տարիներ:

 

Ս.Հ.Սիրզոյանը ջանք ու  եռանդ չի խնայել, որպեսզի  բժշկական համալսարանի ուսանողներն ստանան մասնագիտական խոր գիտելիքներ: Նա, լինելով մեծապես խստապահանջ ինչպես իր, այնպես էլ շրջապատի նկատմամբ, կարգ ու կանոնի  պահպանման համար հետևողական, անզիջում և սկզբունքային ղեկավար, արժանիորեն վայելում էր ինչպես ուսանողների, այնպես էլ աշխատակիցների սերն ու  հարգանքը:

 

Նրա բազմաթիվ աշակերտները և հետնորդները, հանրապետության բժշկական հասարակայնությունը, բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին անվանի  գիտնականին, իրենց երախտագիտության և հարգանքի տուրքն են մատուցում գիտության անդուլ մշակին, անխոնջ  գիտնականին, ազնիվ մարդուն ու մեծ քաղաքացուն, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց մայր ժողովրդին ու հայրենիքին ծառայելու սրբազան ու պատվավոր գործին:

Հեղինակ. Վիլեն Հակոբյան ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 1.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը
ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...

ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին
ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

Բժշկական համալսարանում  100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը
Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Իսկական անունը՝ Սարգիս Իստամանյան, բժիշկ, փսիխոֆիզիոլոգ, վեներոլոգ, բժշկության դոկտոր...

ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին
ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...

Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը
Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը

Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին
Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին

Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...

ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան
ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը
Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...

Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը
Ջեյմս  Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը
Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի
Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ
Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի
ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ