Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ

ՀՀ ԱՆ. Կյանքից հեռացել է անվանի մանկաբույժ Վադիմ Թևոսյանը

ՀՀ ԱՆ. Կյանքից հեռացել է անվանի մանկաբույժ Վադիմ Թևոսյանը

ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացավ անվանի մանկաբույժ, բժշակական գիտությունների թեկնածու Վադիմ Կարպի Թևոսյանի մահվան մասին։ Անվանի բժիշկը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ Մոսկվայում ասպիրանտուրան ավարտելուց և մանկաբույժի մասնագիտացում ձեռք բերելուց հետո 1970-1972թթ․եղել է ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի կրտսեր, իսկ 1972-1983թթ․ ավագ գիտաշխատող։ 1983թ․ եղել է ԵՊԲՀ №2 ամբիոնի դոցենտ։ 1975-1988թթ. զբաղեցրել է Հայաստանի գլխավոր մանկաբույժի, իսկ 1989-1991թթ․ առողջապահության նախարարի մանկության և վերարտադրության հարցերով տեղակալի պաշտոնը։

 

Նշանակալի է Թևոսյանի ներդումը Սպիտակի երկրաշարժի տարիներին երեխաների բուժօգնության կազմակերպման գործում։ Հմուտ մանկաբույժը մի շարք համամիութենական գիտաժողովների մասնակից էր, մասնագիտական հեղինակավոր միավորումների անդամ։ 2012թ․ Մանկական բժիշկների ասոցիացիայի գործադիր տնօրենն էր։ Մանկաբույժ-խորհրդատու էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

 

Առաջատար բժիշկը տարբեր տարիների կտրվածքով արժանացել է բազմաթիվ պարգևների։ Հրատարակել է ավելի քան 140 աշխատանք, որոնք նվիրված են առողջապահության կազմակերպմանը, Հայաստանի մանկական բնակչության առողջության պահպանմանը, այլ մասնագիտական թեմաների։ ՀՀ առողջապահության նախարարությունը ցավակցությունն է հայտնում Վադիմ Թևոսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ