Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ

ԱՄՆ-ում վախճանվել է ազգությամբ հայ հայտնի վարակաբանը. վարակաբանության բնագավառում նա հսկա էր համարվում

ԱՄՆ-ում վախճանվել է ազգությամբ հայ հայտնի վարակաբանը. վարակաբանության բնագավառում նա հսկա էր համարվում

Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքում 83 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր Ալբերտ  Քափիքյանը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

 

Բժիշկ Քափիքյանը հայտնաբերել էր նորովիրուսը եւ մեծ աշխատանք էր տարել, որի արդյունքում ի հայտ էր եկել առաջին արտոնագրված ռոտավիրուս  բացիլը: 45 տարի նա գլխավորում էր ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների լաբորոտորիայի համաճարակաբանության բաժանմունքը:

 

ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր Ալբերտ  Քափիքյան

 

«Ալ Քափիքյանը վարակաբանության բնագավառում հսկա էր: Նրա հիմնարար հետազոտությունները մեծ ներդրում են կատարել բացիլի հայտնագործման գործում: Հարկ է նշել, որ նա մեծ սիրտ ուներ, նրան սիրում ու հարգում էին: Ազգային ինստիտուտից նրա ընկերները սգում են իրենց գործընկերոջ մահը»,- ասել է Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆոսին:

 

Բժիշկ Քափիքյանին հաճախ անվանում էին մարդկային գաստրոէնտորիտի վարակի հետազոտությունների հայր: 1972թ.-ին նա առաջին նորովիրուսը հայտնաբերեց: 1973թ.-ին բժիշկը  գործընկերների հետ որոշեց հեպատիտ A վարակը: Նա ԱՄՆ առաջին գիտնականն էր, ով հայտնաբերեց մարդու ռոտավիրուսը, որն ավելի ուշ հայտնաբերեցին այլ գիտնականներ Ավստրալիայից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. http://novostink.ru/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ