Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Նոյեմբերի 18-ը Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրն է

Նոյեմբերի 18-ը Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրն է

Ամբողջ աշխարհում հանրային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր  է  հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացումը:

 

1928 թվականին Ֆլեմինգի կողմից  պենիցիլինի հայտնագործումը փրկեց միլիոնավոր կյանքեր: Սակայն մեր օրերում շատ հակաբիոտիկներ դարձել են անարդյունավետ, որի հիմնական պատճառը դրանց անհիմն ու ոչ նպատային օգտագործումն է` ինչպես բնակչության շրջանում, այնպես էլ բժշկական կազմակերպություններում:


Հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացմանը նպաստող կարևոր  գործոն է նաև հակաբիոտիկների օգտագործումը գյուղատնտեսության ոլորտում: Աշխարհում արտադրվող հակաբիոտիկների 50% օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` ոչ միայն բուժման, այլև աճը խթանելու համար:

 

Հիվանդությունների դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանն ու պահպանմանը նպաստում են հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ ռացիոնալ կիրառումը, ինքնաբուժումը, ոչ նպատակային և սխալ դեղաչափերով նշանակումը կամ բուժման ընդհատումը: 


Դեռևս 1970-ական թվականներից այս խնդիրը բարձրաձայնվել է, և մասնավորապես եվրոպական երկրներում կատարվել են առաջին քայլերը, իսկ միջոցառումները սկսել են իրականցվել 1984 թվականներից:


2001 թվականին մշակվել է հակամանրէային դեղերի կայունության վերաբերյալ ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարությունը, որը  առաջարկում է  մի շարք միջոցառումներ: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը` 2015 թվականի մայիսին  Առողջապահության համաշխարհային ասամբլեան հավանության է արժանացրել հակամանրէային  դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի գլոբալ գործողությունների ծրագիրը: ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես, կարևորելով հարցը, մշակել է ՀՄԴԿ-ի կանխարգելման ռազմավարություն, որը 2015 թվականին հավանության է արժանացել ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ:


Այսպիսով, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության (ՀՄԴԿ) վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով արդեն 2-րդ անգամ մեր երկիրը միանում է Հակամանրէային դեղերի պատշաճ կիրառման իրազեկմանն ուղղված համաշխարհային շաբաթին:

 

«Հակամանրէային դեղեր. Կիրառե'լ պատշաճ» խորագիրը կրող քարոզարշավը նպատակ ունի հիմնավորելու այն միտքը, որ հակամանրէային դեղերը արժեքավոր ռեսուրս են և պետք է պատշաճ կերպով օգտագործվեն, այսինքն պետք է կիրառվեն միայն բժշկի կամ անասնաբույժի կողմից նշանակելու դեպքում:


Ամբողջ աշխարհում հակամանրէային դեղերի  նկատմամբ կայունությունն աճում է, իսկ ստեղծվող նոր դեղերի թիվը շատ փոքր է:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ